Բեռլինում «Գերմանիայի բռնապետության դեմ պայքարի և վերաիմաստավորման դաշնային հիմնադրամի» կենտրոնակայանում Հիմնադրամը և ՀՀ դեսպանությունը փետրվարի 28-ին կազմակերպել են «Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ և անցյալի նկատմամբ ընկալումները» թեմայով քննարկում՝ նվիրված Սուգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:
«Մի հաղորդում կա, որ նկատել եմ՝ եթեր է հեռարձակվում հայկական հեռուստաընկերություններից մեկով, կոչվում է՝ «Առանց խոսքի»: Իսկապես այս հաղորդման ընթացքում խոսքեր չկան՝ տարօրինակ ձայներով աղջիկներ ու տղաներ իրար են հրմշտում, և այլն»:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցման Հայաստանի որոշումը:
Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցումը սպասելի էր եւ իրատեսական:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստում:
Կենտրոնական բանկի հաշվետվության համաձայն` 2017-ի չորրորդ եռամսյակում շարունակվել է առևտրային բանկերի ներգրաված և տրամադրած միջոցների ծավալների աճն ու տոկոսադրույքների նվազումը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:
Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերին:
Ինչպես և հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս 2017թ․ սեպտեմբերին ՄԱԿ Անվտանգության Խորհրդի բարձր ամբիոնից՝ մենք 2018թ․ գարուն մտանք առանց հայ-թուրքական արձանագրությունների
Walmart ընկերությունը, որին է պատկանում ԱՄՆ-ում հանրախանութների խոշորագույն ցանցը, զենքի վաճառքի տարիքային սահմանափակումը բարձրացրել է մինչեւ 21 տարեկան։
Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Ճապոնիան վերստին կսկսի արտահանել այն ձուկը, որը որսացել են Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի մերձակա ջրերում, որտեղ 2011 թվականին ատոմակայանի վթար է տեղի է ունեցել:
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կարող է դառնալ լավ մարզիչ «զինագործների» համար:
Ադրբեջանական ընդդիմադիր ուժերի առաջին համատեղ նախընտրական հանրահավաքը տեղի է ունենալու 2018թ. մարտի 10-ին: Հանրահավաքի անցկացման վայր է ընտրվել Բաքվի Յասամալի շրջանի «Մեխսուլ» մարզադաշտը:
ՀՀ պետական կառավարչական հիմնարկներին, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ Ա. Գ.-ն Երևան քաղաքի բնակչուհու անվամբ հաշվառված «ԶԻԼ-130» մակնիշի խոտանված հաշվառման համարանիշներով ավտոմեքենայի վրա, առանց համապատասխան թույլտվության, տեղադրել է ավտոմեքենաների գազալցման շարժական կայան և 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության, Ձորագյուղ գյուղի վարչական տարածքում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն:
Ազատության հրապարակում մեկնարկել է Մարտի 1-ին նվիրված հանրահավաք-երթը։
«Պետք չէ որոշել երեխաների փոխարեն, թե նրանք ի՞նչ են ուզում: Պետք է հասկանալ՝ այն ամենը, որ արագ է ծամվում, միշտ չէ, որ որակյալ է»:
Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհուրդը» ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ փորձում է միավորել երկրում որոշակի կենսունակություն ցուցաբերող ընդդիմադիր ուժերին և համազգային հանրահավաքներ կազմակերպել:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Արեւմտյան Բալկանների երկրներին կոչ է արել ավելի շատ զբաղվել Եվրամիությանն անդամակցելու չափանիշների կատարմամբ, քան մտածել անդամակցելու ժամկետների մասին:
Այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում կկայանա 28-րդ տուրի բաց թողնված խաղը, որտեղ Լոնդոնի «Արսենալը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: Օրերս այս թիմերը մրցեցին իրար հետ Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում, որտեղ քաղաքայինները 3:0 հաշվով հաղթեցին լոնդոնցիներին:
Հայկական gg մոբայլ հավելվածը մարտի 14-ից մուտք է գործում ռուսական շուկա: gg մոբայլ հավելվածը ներկայացնում է Gglaboratories-ը:
Ադրբեջանի գերագույն դատարանը մարտի 1-ին տեղի ունեցած դատական նիստում մերժել է «Նարդարանի գործով» ձերբակալված «Մուսուլմանական միություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեի, Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլիի և այլ 9 անձանց վճռաբեկ բողոքները:
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը մարտի 1-ին հայտարարել է, որ պաշտպանում է Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող «Մոնա Լիզա» կտավը Լուվրից ժամանակավորապես դուրս բերելու գաղափարը, որպեսզի այն ցուցադրվի այլ թանգարաններում։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիլեք Օջալանը դատապարտվել է երկու տարի և վեց ամիս ազատազրկման:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վրաստանի քաղաքացիներ Սեյրան Իսպիրյանն ու Սայաթ Ստամբոլցյանն առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության բնակության նոր վայրում հաշվառվելու և անձնագրավորվելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձին և Աշտարակի անձնագրային բաժանմունքի հանրային ծառայողին համապատասխանաբար կաշառք և ապօրինի վարձատրություն են տվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոբուսի մեջ քաղաքացու դրամապանակը հափշտակելու դեպքի հանգամանքները:
Ռուսաստանում սկսվել են «Սարմատ» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ակտիվ փորձարկումները:
ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Mastercard և Maestro քարտապանները կդառնան «ԿԻՆՈԺԱՄ» ազգային արշավի մասնակիցներ:
Հայաստանում վերջին տասը տարում առաջին անգամ ոսկերչական և ադամանդագործական արտադրանքի թողարկման եռանիշ ցուցանիշ է արձանագրվել` 102 միլիոն դոլարի: