ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գարեգին Մելքոնյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա), իսկ Գարեգին Մելքոնյանը՝ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա):
ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը, որի ընթացքում նա հայտարարել է ՌԴ-ում նորագույն զինահամակարգերի ստեղծման մասին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը:
Մարտի 1-ին Քարվաճառ քաղաքի բնակիչ՝ 1962թ. ծնված Ա.Դ-ն հեռախոսով հաղորդել է ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 07:40-ի սահմաններում Քարվաճառ քաղաքի Վ.Սարոյանի անվան միջնակարգ դպրոցի կաթսայատանը հայտնաբերել է նույն կաթսայատան հնոցապան, Նոր Բրաջուր գյուղի բնակիչ՝ 1961թ. ծնված Ս.Գ-ի դիակը:
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Լոնդոնի ու Բրյուսելի եւ Լոնդոնի ու Փարիզի միջեւ երթեւեկող մի քանի գնացքներ չեղարկել են իրենց ուղերթները Մեծ Բրիտանիայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Արեւելյան Գութայում, ի պատասխան ահաբեկիչների սադրանքների, լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն է իրականացվում:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, անհատականացնելու նրանց գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել երեք դատապարտյալի։
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ակտիվորեն զարգացնել տարածաշրջանային նշանակության համագործակցությունը՝ օգտագործելով միմյանց հնարավորությունները: Այդ մասին ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ տեղի ունեցած բանակցություններն ամփոփելիս հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին´ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ողջունում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները և ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելը:
Մարտի 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջում են առավելագույն ճնշում գործադրել Դամասկոսի վրա Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը կատարելու համար:
Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սյունիքի անտառպետության թիվ 2 պահաբաժնում անտառապահի կողմից 2018 թ. փետրվարի 5-ին կատարված հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված թվով 69 ծառ:
Ալբերտ Մկրտչյանի կինոմտածողությունը հավերժ ապրելու է սերունդների սրտերում և հոգիներում: Ռեժիսորի վերջին հրաժեշտի արարողությանն այսպես ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Այսօր Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի անդամ ընտրեց ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսեր սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը Եվրամիության արագ հակազդման անհրաժեշտության մասին:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը համոզված է՝ արդյունքի հասնելու համար պետք է բոլորը՝ և՛ իշխանությունները, և՛ ժողովուրդը, և՛ քաղաքական կուսակցությունները, և՛ ամբողջ ազգը, ջանքերը միավորեն: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առանձին-առանձին որևէ բանի հասնել հնարավոր չէ:
2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային և մաքսային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամ կամ 11.6%:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց. «Հանրապետության նախագահի ընտրությունների արձանագրվել է 90 կողմ, 10 դեմ, 1 ձեռնպահ արդյունք, սա ցույց է տալիս, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունների, ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ հանրապետականներ, այլ հանրապետականների մեջ կան ծպտյալ «Ելք»-ականներ»։
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Լոնդոնի «Արսենալ»-ը ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018 թվականի ամենաշատ պարտություն կրած թիմն է:
Մեքսիկայի առաջատար El Universal թերթում լույս է տեսել հոդված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:
«Պրոթեզա-օրթոպեդիկ, օժանդակ, տեխնիկական միջոցների տրամադրումը լիարժեք գործում է, դրանք շարունակվելու են տրամադրվել։ Դրա համար պետբյուջեում կա համապատասխան ծրագիր, որի ներքո յուրաքանչյուր տարի 10 հազարից ավելի պարագաներ են տրամադրվում»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Մարտի 1-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ալկոհոլային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 2003թ. ծնված Ա.Զ-ն:
«Արմեն Սարգսյանն անհատ է, որ անցած ուղի ունի, որ, բացի պատասխաններից, այս հարցում շատ կարևոր եմ համարում նաև մարդու պահվածքը, ինչպես է իրեն պահում, իսկ ինքն իրեն պահում էր պաշտոնատար մարդու կեցվածքով: Բայց ամբողջ տպավորությունը շատ տխուր էր, որովհետև հիշեցնում էր սովետական ժամանակներ»: