«Հրապարակ» թերթը գրում է. «Կարծես օրեր առաջ էր, որ այդ լուրջ բանը տեղի ունեցավ. ահա, Հայաստանի չորրորդ նախագահը ծնվեց՝ սուսուփուս, առանց ավելորդ աժիոտաժի, ու, ըստ երեւույթին, ճիշտ են այն մտահոգությունները, այն կասկածները, թե հանրապետությունում սրա մասին քչերը գիտեն։
Մարտի 7-ին Գավառ քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանի դիակը:
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին կօգնի գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 9-րդ համար Անիշ Գիրին՝ դառնալով նրա մարտավկան:
Փիթեր Նավառոն կարող է դառնալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականը՝ պաշտոնաթողություն խնդրած Գերի Քոնի փոխարեն:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ես այդպես էլ չհասկացա՝ այդ ո՞ր պահից է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ հայկական բանակին օգնելը դարձել է դատապարտելի, պախարակելի եւ անգամ ամոթալի երեւույթ:
Եթե ծնվել եք 1964-1974թթ., ապա կուտակային բաղադրիչին նախքան 2018 թվականի հուլիսի 1-ը կամավոր միանալու դեպքում Դուք նույնպես, համակարգի պարտադիր մասնակիցների նման, կստանաք պետության կողմից համաֆինանսավորում:
Ազգային ժողովում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 89 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Կարգազանց հետիոտները տուգանվում են․ Ճանապարհային ոստիկանության հերթական ուժեղացված ծառայությունը:
Թուրքիայի իրավապահ մարմինները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության շրջանակում Ադանայում ձերբակալել է 13 անձի, ովքեր ենթադրվում է, որ հարձակում են նախապատրաստել քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա:
Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը, որն ավելի հայտնի է որպես Սթորմի Դենիելս (Stormy Daniels), դատի է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գրպանահատի էին բերման ենթարկել։
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մարտի 2-ին Պետական եկամուտների կոմիտեում հանդիպում է տեղի ունեցել ՊԵԿ ներկայացուցիչների և կառուցապատման ու շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու «Հետք» հասարակական կազմկերպությունը, անցկացրել են համատեղ ուսումնասիրություն կաթի շույակում՝ իրականացնելով զուգահեռ փորձաքննություններ:
«ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` Քոչարյանին Մարտի 1-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար: Արդյո՞ք Քոչարյանը կարձագանքի այս փաստին, արդյո՞ք կներկայացնի իր դիրքորոշումը:
ԵԱՀԿ-ում 2018 թվականին նախագահող Իտալիան ջանք չի խնայելու աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հասնելու խնդրի կայուն և բանակցային ճանապարհով լուծմանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական խորհրդական Գերի Քոնը հայտարարել է առաջիկա շաբաթներին պաշտոնաթող լինելու մասին։
Մարտի 6-ին ժամը 10:00-ին Շահումյանի շրջանի Զուար համայնքի բնակիչ Ե. Մ.-ն նույն համայնքի տարածքում հայտնաբերել է զինամթերք` նախնական տվյալներով երկու միավոր ական:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հայտնել է Փհենյանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ անցյալ տարվա փետրվարին Մալայզիայի մայրաքաղաքի օդանավակայանում Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի ներկայիս առաջնորդի եղբոր սպանության համար VX մարտական թունավոր նյութի կիրառման մեղադրանքով։
Թուրք հայտնի հրապարակախոս, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը Ermenihaber.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո երկու երկրների հարաբերությունների հեռանկարներին, հոռետեսական կանխատեսում է արել:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
Միացյալ Նահանգները հուսով է, որ ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության նոր պայմանավորվածությունները «շատ դրական արդյունքներ» կտան:
ԱՄՆ-ը Եվրամիությունից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր կսահմանի, եթե նա չվերացնի արգելքներն ամերիկյան արտադրանքի ճանապարհին:
Ադրբեջանի ղեկավարության բարձրագոչ ռազմատենչ սպառնալիքները չեն տեղավորվում քաղաքական առաջնորդների նորմալ հայտարարությունների համատեքստում:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարին։ «Խորհրդարանական համակարգում անձը որեւէ նշանակություն չունի, հնարավոր է շատ կարճ ժամանակ` մի վեց ամիս, առավելագույնը` մեկ տարի, անձը դրսեւորի իր որակները, հետո դա չի աշխատելու. անձի մասին պետք է մոռանալ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզեցի՞ք, թե ով էր այն պատգամավորը, որը, անկախ ՀՀ նախագահի թեկնածուին միաձայն կողմ քվեարկելու որոշումից, «Գագիկ Ծառուկյան» գրառումն էր թողել՝ անվավեր դարձնելով Արմեն Սարգսյանի ընտրության քվեաթերթիկներից մեկը՝ հարցրինք պատգամավոր Վարդեւան Գրիգորյանին։
«Պարզվում է` նախագահի աշխատակազմի կողմից տրված դրամաշնորհները միշտ չէ, որ օգտագործվում են արդյունավետ»:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում մամուլում հնարավոր ցրտահարության և վտանգների մասին է խոսվում: «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը թերթի հետ զրույցում անդրադարձավ ցրտահարության հնարավորությանն ու մասնավորապես նշեց նաև այն առաջնահերթ աշխատանքները, որոնք կօգնեն գյուղացիներին հնարավորինս քիչ վնասներ կրել:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկի` արդեն նախկին պետ Արտուշ Մաքունցը թմրանյութի ապօրինի շրջանառության փաստի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, այնուհետեւ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: