Բանակին օգնելը դատապարտելի՞ է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ես այդպես էլ չհասկացա՝ այդ ո՞ր պահից է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ հայկական բանակին օգնելը դարձել է դատապարտելի, պախարակելի եւ անգամ ամոթալի երեւույթ:
Վերջին շաբաթներին ես հրապարակումներ եմ տեսնում, որոնց հեղինակները պնդում են, որ բանակին փողով, անվադողերով, լվացքի մեքենաներով կամ տուֆով օգնելը սխալ է: Թե հատկապես ո՞րն է այստեղ սխալը՝ այդպես էլ պարզ չդարձավ:
Եթե դրանով բացահայտվում է, որ հայկական բանակն օգնության կարիք ունի, ապա թույլ տվեք տեղեկացնել, որ օգնության կարիք ունեն աշխարհի բոլոր բանակները՝ այդ թվում այն երկրների, որոնց ռազմական բյուջեն տասնյակ միլիարդավոր դոլարների է հասնում: Այդ երկրներում էլ կան բազմաթիվ հիմնադրամներ եւ բարեգործական կազմակերպություններ, որոնք գումարներ եւ տարբեր իրեր են հավաքում բանակի համար, եւ դա, որքան հասկանում եմ, չի համարվում ոչ «մուրացկանություն», ոչ էլ «բոշայություն»:
Հակառակը՝ բանակին օգնող կամավորները հպարտ են իրենց գործունեության համար, իսկ բանակն էլ շնորհակալ է նրանց: Այդ երկրների երկրորդական կայքերին եւ սոցցանցերին այնքան էլ ծանոթ չեմ, բայց ինձ չի թվում, որ բանակին օժանդակելուն ուղղված գործունեությունը դատապարտող խմբերը դուրս չեն գալիս «մարգինալ» շրջանակներից: 1991 թվականից սկսած Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող հայերը՝ մեծահարուստ թե «շարքային», օգնել են բանակին՝ պետք չէ՞ր դա անել:
Ծառուկյանն Արցախում զորամաս է կառուցում՝ դա դատապարտելի՞ է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: