Միգրացիոն պետական ծառայության պետը արտադրությո՞ւն է ծավալել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Եգանյանը թվով վեց անշարժ գույք ունի՝ երկու բնակարան, երկու ավտոտնակ եւ մեկական այգետնակ ու արտադրական նշանակության շինություն: Նրան է պատկանում նաեւ «NISSAN MAXIMA 3.0» մակնիշի ավտոմեքենան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 29 հազար 290 ամերիկյան դոլար, իսկ դրամական միջոցները՝ 10 հազար 500 ԱՄՆ դոլար եւ 5 միլիոն 200 հազար դրամ:
Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձերից ու վարձակալության դիմաց ստացված վճարներից՝ ընդհանուր կազմելով 17 միլիոն 982 հազար դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: