
Թրամփի տնտեսական խորհրդականը հրաժարական է տալիս

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական խորհրդական Գերի Քոնը հայտարարել է առաջիկա շաբաթներին պաշտոնաթող լինելու մասին։ Տարածված հայտարարության մեջ Քոնը շնորհակալություն է հայտնել Թրամփին վարչակազմում աշխատելու հնարավորություն ընձեռելու համար եւ հետագա հաջողություններ մաղթել նրան:
Իր հերթին Թրամփը Twitter-ում գրել է, որ «շատ շուտով» Քոնի փոխարինող կգտնի, քանի որ այդ պաշտոնում աշխատելու բազմաթիվ ցանկացողներ կան, եւ խոստացել Է, որ թեկնածուին ընտրելու է «գլխով»: ԶԼՄ-ները, մեկնաբանելով Քոնի պաշտոնաթողությունը, նշում են, որ նրա որոշման գլխավոր պատճառներից մեկը, բայց ոչ միակ պատճառը, դարձել է պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսեր սահմանելու Թրամփի մտարդությունը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: