
Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակչի հերթական խաղերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները:
Խաղային օրվա առաջին հանդիպումը կանցկացնեն «Մանչեսթեր Սիթի»-ին և «Բազել»-ը: Այս թիմերի առաջին խաղում «քաղաքայինները» հաղթել էին 0:4 հաշվով:
Երկրորդ խաղում անգլիական «Տոտենհեմ»-ը տանը կընդունի «Յուվենտուս»-ին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: