«Փաստ» թերթը գրում է. «Թեև ԱԺ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի օրերս արտահայտած տեսակետին, թե՝ Հայաստանում առկա կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճին, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը և անգամ՝ ազգային անվտանգությանը, պետք չէ ուշադրություն դարձնել, քանի որ դա ԱՄՆ պաշտոնական տեսակետը չէ, հերթական անգամ ալեկոծել է հասարակությանը։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Վարուժան Ղահրամանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գնաճը շարունակում է իր «հաղթարշավը». «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պաշտոնական տվյալներով` հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրվել է 3.1 տոկոս գնաճ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկայում տեղի ունենալիք Գերագույն հոգեւոր խորհրդի նիստում քննարկվելու է նաեւ հակառակորդի գնդակից զոհված Գրիգոր Եղոյանի հոգեհանգիստն Ախուրյանի եկեղեցում թույլ չտալու հարցը:
«Փաստ» թերթը գրում է. «Համեմատած նախորդ տարիների հետ՝ մասնագետները այս տարին ցրտահարության վտանգի առումով ռիսկային են համարում: Մասնավորապես՝ մարտին ու ապրիլին հնարավոր ցրտերի մասին է մատնանշվում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առողջապահության ոլորտում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում գործուն մասնակցություն ունեն նախարար Լեւոն Ալթունյանի երկու տեղակալները՝ Սերգեյ Խաչատրյանն ու Սամվել Մարգարյանը:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի քույրը՝ Մերի Մնացականյանը, պնդում է, որ եղբայրը ինքնասպան չի եղել, նրան սպանել են: Վարկածներ հարազատները չունեն, սակայն հերքում են «աղջկա համար ինքնասպանության գնալու շրջանառվող վարկածը»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական պատվիրակությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը Ցյուրիխում էր եւ այդպիսով իր անուղղակի գնահատականը տվել է գործընթացին, հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան՝ նշելով, որ ՌԴ-ն կարեւոր է համարում հարաբերությունների կարգավորումը՝ ի շահ երկու երկրների, եւ ամեն ինչ արել է այդ նպատակի համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավանաբար շատ է ազդվել փետրվարի 13-ի ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի միջադեպից ու հիմա ցուցադրաբար քեն է պահում ավագանու «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության անդամների նկատմամբ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապագա կառավարության կազմը գնալով ավելի որոշակի է դառնում: Հայտնի է, թե ով է զբաղեցնելու վարչապետի, առաջին փոխվարչապետի, այժմ նաեւ փոխվարչապետի պաշտոնը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Մարտի 7-ին՝ ժամը 13:16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի թիվ 17 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիներ են մնացել ներսում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շվեյցարիայի Ժնև քաղաքում հոլանդական PAL-V ընկերությունը ցուցադրել է Liberty երկտեղանոց թռչող մեքենան:
Դերասանի վրա հարձակված շունը քիչ էր մնում խափաներ օպերային ներկայացումը Չինաստանի Ֆուցզյանի նահանգում:
Վերջերս տեղի ունեցած սաստիկ փոթորիկը Մեծ Բրիտանիայի Ռեդքար քաղաքի բնակիչներին թույլ է տվել զբոսնել յոթ հազար տարեկան քարացած անտառում:
Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկին՝ Ալբերտ Էյնշտեյնին (1879-1955 թթ.), պատկանող ջութակը մարտի 9-ին կվաճառեն Bonhams-ի Նյու Յորքի աճուրդում:
Ավստրալիայում կին էեկտրատեխնիկն ընտանիքի անդամներին փրկել է նրանց կատվի վրա հարձակված պիթոնից:
Ավստրալիացի գիտնականները, դիետոլոգներն ու բժիշկները համարում են, որ շաքարը կարող է դառնալ թիվ 1 խնդիր մարդու առողջության համար՝ առաջ անցնելով կանցերոգեններից ու աղից:
Զարմանալի է, բայց փաստ. հայելին կարող է հիշել մեր մտքերը և փոխանցել դրանք արտաքին աշխարհ:
Լուսանկարում բազմաթիվ աղջիկներ են պատկերված և մեկ տղա: Ձեր խնդիրն է՝ գտնել «թաքնված» տղային: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ հարկավոր է պարզապես ուշադիր լինել:
Երջանկությունն առանց տխրության չի լինում, կյանքը` առանց մահի, հաջողությունը` առանց անհաջողության ու անկումների: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Նույնը վերաբերում է նաև մարդկանց. կենդանակերպի նշանների ներկայացուցիչներն ունեն թե դրական, թե բացասական կողմեր:
Չամիչն օգնում է պայքարել փորկապության և մի շարք այլ խնդիրների դեպքում: Այն մի շարք սննդարար նյութեր, հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև էներգիա է հաղորդում:
Ինչպես հայտնի է, մարտի 11-ին ՀՀ 14 համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Այդ համայնքներից 12-ում առաջադրվել են մեկական թեկնածուներ՝ առանց այլընտրանքի:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 26-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել ընկերուհու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ և դատապարտվել 4 տարի 6 ամիս 28 օր ժամկետով ազատազրկման։
Ավստրալուհի Ջեյդ Լոուրենսը ծննդաբերել է հղիության մասին իմանալուց 15 րոպե առաջ:
Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, 30 միլիոն դոլարի նվիրատվություն կկատարեն Հարվարդի համալսարանին եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին այն նախաձեռնության համար, որը միտված է ցածր դասարանների աշակերտների շրջանում գրագիտության ցածր մակարդակի դեմ պայքարին:
Առաջին ալիքով հեռարձակվող «Տանդեմ» կատակերգական սիթքոմը երկու դպրոցական ընկերների պատմություն է: Նրանցից մեկը երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում, վերադառնում է Հայաստան՝ ընկերոջ տուն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ, ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի, 2018 թվականի մարտի 12-ին՝ ժամը 01:00-ից 07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչև ապրիլ չի պատրաստվում քննարկել վարչապետի, փոխվարչապետերի և նախարարների թեկնածության հարցը:
Բա՛րև, ցուրտ հեռուների իմ լավ ընկեր: Ես լավ եմ. նամակդ կարդացի, շատ ծիծաղեցի. ասում էի՝ Դավիթն ի՛նչ լավ է գտել, ես էլ եմ փորձելու նույն կերպ ապրել. կանեմ՝ ինչ ուզում եմ, կասեմ՝ ինչ ուզում եմ, որովհետև, իրոք, կապ չունի, ոնց որ՝ իրեն, ինձ էլ ոչ մի բան չեն անի: