Բաժիններ՝

Պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդը դատի է տվել Թրամփին

Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը, որն ավելի հայտնի է որպես Սթորմի Դենիելս (Stormy Daniels), դատի է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:

Այս մասին հաղորդել է NBC News հեռուստաալիքը: Հայցի համար առիթ է ծառայել նրա կողմից կնքված՝ Թրամփի հետ կապերի վերաբերյալ տեղեկատվության չհրապարակման համաձայնագիրը: Մեծերի համար ֆիլմի աստղը պնդում է, որ նախագահն, ի տարբերություն իրեն՝ Քլիֆորդի, պայմանագրում չի դրել իր ստորագրությունը՝ դա պատվիրակելով իր փաստաբան Մայքլ Քոենին: Դերասանուհին պահանջում է համաձայնագիրն անվավեր ճանաչել:

Քլիֆորդը եւ Թրամփը սեռական կապեր են ունեցել 2006 – 2007 թվականներին: Որպեսզի սույն տեղեկատվությունն ի հայտ չգա, 2016 թվականի նախագահական արշավի թեժ պահին Քոենը 130 հազար դոլար է վճարել պոռնոդերասանուհուն: Ավելի ուշ Սպիտակ տանն այդ տվյալները հերյուրանք են համարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս