Սուրեն Կարայանից ակնկալիքներ չկա՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժամանակին, երբ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, նրա առաջ հստակ պահանջներ էին դրվում. «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախկին ընդդիմադիր պատգամավորից պահանջում էին քայլեր ձեռնարկել քիմիական հսկայի վերագործարկման ուղղությամբ:

Արծվիկ Մինասյանից նաեւ պահանջում էին մենաշնորհների դեմ պայքարել, եւ երբ ՀՅԴ-ական նախարարը նոր էր նշանակվել, անգամ լրագրողների օգնությանն էր դիմել` խնդրելով իրենց իրազեկել մենաշնորհների մասին:

Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալուց հետո Արծվիկ Մինասյանին նշանակեց բնապահպանության նախարար: Իսկ այժմ էկոնոմիկայի, հիմա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնը զբաղեցնում է Սուրեն Կարայանը:

Բայց հիմա ո՛չ հասարակությունը, ո՛չ քաղաքական ուժերը Կարայանից չեն պահանջում այն, ինչ պահանջում էին Մինասյանից: Պատճառը, թերեւս, նախարարից ակնկալիքների բացակայությունն է. նրան չեն վստահում եւ նրա հետ հաշվի չեն նստում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս