Բաժիններ՝

Ավտոմեքենան Ճամբարակ-Բերդ ճանապարհին սահել է ձորը

Մարտի 14-ին` ժամը 21:27-ին, տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել ձորը (մոտ 30մ). տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «UAZ» մակնիշի 138 OF 61 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել զառնիվայր (մոտ 70մ):

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս