Բրիտանահայ անվանի բժիշկ և քաղաքական գործիչ Արա Դարզին ՀՀ նախագահի պաշտոնի համար որպես թեկնածու ՀՀԿ-ի կողմից առաջարկված Արմեն Սարգսյանին համարում է այն մարդը, որը լիակատար կերպով համապատասխանում է Հայաստանի նախագահի պաշտոնին: Այս մասին Դարզին նշել է հատուկ տեսաուղերձում:
Արցախում փետրվարի 7-ին զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած 19-ամյա Հայկ Քալանթարյանը Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ էր:
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Պետական գույքի կառավարման վարչության կողմից արձանագրվել են պետական մարմիններին, պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին ամրացված մի շարք անշարժ գույքեր, որոնք փաստացի չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ արդյունավետ և մասնակի։
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը փետրվարի 10-ին հանդիպում կունենա ԿԺԴՀ-ի պաշտոնական պատվիրակության հետ, որը կժամանի Փհենչհան՝ մասնակցելու ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը:
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում առնվազն 86 մարդ է հոսպիտալացվել նորովիրուսի ախտանիշներով:
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե ովքեր կարող են օգտվել պետպատվերից:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական սուտ տեղեկությունը՝ հայկական կողմի դիվերսիոն փորձի և վիրավորներ ունենալու մասին:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորում է ներկլանային հարաբերությունների հետ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայրենիք կվերադառնա այն բանից հետո, երբ «կտապալի» նախկին վարչապետ, միլիարդատեր, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին:
Միայն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատելու տրամաբանությունն այն է, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում անձն, իր կամքից անկախ, զրկվում է գույքն օգտագործելու կամ դրանից օգտվելու հնարավորությունից, ինչպես նաև առհասարակ եկամուտներ ստանալու հնարավորությունից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի համատեղ աշխատանքի շարունակումը եւ նոր շփումներն այդ ձեւաչափով:
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որ ներկայացրել է ԱԺ «Ելք» խմբակցությունը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն փետրվարի 7-ին հանդիպել է հայ համայնքի ղեկավարների հետ՝ լսելով Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ հայկական կողմի պահանջները:
«Հայաստան 2018-2022» նախագծում սահուն ուրվագծվում է նոր սցենար, որի առանցքը 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն է։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ներման մասին» օրենքի նախագիծը:
Սիրիայի կառավարամետ կազմավորումների շուրջ հարյուր մարտիկ է զոհվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածներից:
Փետրվարի 7-ին ժամը 14:50-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի տարածքում աֆրիկյան ժանտախտ հիվանդության պատճառով սատկել է 31 գլուխ խոզ, որոնք պատկանում էին նույն համայնքի բնակիչներ Ս.Ս.-ին (18 գլուխ խոզ) և Գ.Ս.-ին (13 գլուխ խոզ):
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզերի և քաղաքների խորհրդանիշներին և ընդգծեց, որ այս առումով ունենք խայտաբղետ պատկեր:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, երեկ՝ փետրվարի 7-ին, Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը։
«Առնվազն Ադրբեջանի 2 հարևան պետության կողմից շահագրգռվածություն չկա այդ երկիրը մասնատելու։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանին և Իրանին․ երկու կողմերն էլ ծրագրում են ամբողջությամբ կլանել Ադրբեջանը»:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Քալանթարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը չափազանց ուրախ է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հիանալի հեռանկարով:
«Ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ եք դուք փորձում այս օրենքը ներկայացնել՝ որպես իրավական համակարգի ռեֆորմ, երբ ակնհայտորեն սա քաղաքական համակարգաստեղծ այն օրենքներից է, որով Հայաստանը դուք տանում եք սուպերվարչապետական, փակ մի համակարգի, որտեղ վարչապետն ունենալու է շատ ավելի լայն լիազորություններ, քան՝ նախորդ Սահմանադրությամբ ուներ նույնիսկ նախագահը»,- այսօր Ազգային ժողովում «Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Լույս փետրվարի 8-ի գիշերը մարդատար ավտոբուս է այրվել Վրաստանի արեւմտյան ու արեւելյան մասերը միացնող Ռիկոտի լեռնանցքում, բոլոր ուղեւորները փրկվել են:
Վեր հանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է, մասնավորապես՝ միայն Արարատյան դաշտում արձանագրվել է շուրջ 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք։
Փետրվարի 10-ին, ժամը 11-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում (հասցե՝ ք.Երևան, Շևչենկոյի փ.34) տեղի կունենա 4-րդ շախմատի մրցաշարը լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև:
«Ներման իրավունքը նախագահից վերցվում և տրվում է վարչապետին»,- այսօր Ազգային ժողովում «Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Փհենյանի Կիմ Իր Սենի անվան հրապարակում փետրվարի 8-ին զորահանդես է անցկացվել ի պատիվ Կորեական ժողովրդական բանակի ստեղծման 70-ամյակի: