Թուրքական ԶՈւ ռմբակոծության հետևանքով վնասվել է Աֆրինի ջրի մաքրման կայանը և աֆրինցիները մնացել են առանց խմելու ջրի:
168.am-ն անդրադարձել էր գյումրեցի 39-ամյա Հռիփսիմե Հակոբյանի բողոքին, ով մեզ հետ զրույցում նշել էր, որ բժիշկների անփույթ վերաբերմունքի հետևանքով անդամահատվել էին իր աջ ձեռքի մատները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 7-ին, ժամը 17:58-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թայվանի արևելյան ափին փետրվարի 7-ի երեկոյան տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.7 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.7 տոկոս գնաճով:
Թաթարստանի առողջապահության նախարարի տեղակալ Ելենա Շիշմարեվան մահացած է հայտնաբերվել սեփական տանը:
Ռուսաստանում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է համբերատար լինել, Վաշինգտոնում հայտարարել է Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը:
Շիրակի մարզի դատախազությունում 2017 թվականին կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 45 նյութ, որոնցից 30-ով քրեական գործ է հարուցվել, որից 12 քրեական գործ հարուցվել է դատախազների կողմից, մնացած քրեական գործերը հարուցվել են հետաքննական և նախաքննական մարմինների կողմից: Թվով 5 անձանց վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են դատարան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 17:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վարշավյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում կա ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացի, ով դիզվառելիքը լցրել է վարագույրի վրա և սպառնում է հրկիզել այն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բաբաջանյան փողոցում կողոպուտ կատարած անձը հայտնաբերվեց։
Քրդական Mezopotamyaajansi.com լրատվական գործակալությունն անդրադարձ է կատարել սիրիական Աֆրինում բնակվող վերջին հային` մասնագիտությամբ երկաթագործ Հարութ Գևորգին:
Լեհաստանում Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) պաշտոնական ներկայացուցիչ, «Blue Idea» ընկերության նախագահ Լուկաշ Վալերյանը Գյումրիում հայտարարել է նոր գործի մեկնարկի մասին։
ՀՀ կառավարությունը նախատեսում է ՀՀ սեփականությունը հանդիսացող քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած 1 մլն 617 հազար դրամ արժողությամբ «Սուրբ երրորդություն» խաչքարը նվիրաբերել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին՝ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում տեղադրելու և ցուցադրելու նպատակով:
Հետազոտության մեջ գնահատված են 158 երկրների ստվերային տնտեսությունները՝ 1991-2015թթ. ժամանակահատվածի ընթացքում։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տնտեսվարողների համար մշակել է ուղեցույցներ, որոնք պարունակում են արդիական և համապարփակ տեղեկատվություն արտահանման հետաքրքրություն ներկայացող շուկայի, ներմուծման կարգավորման, պայմանագրային հարաբերությունների, առկա սահմանափակումների և առանձնահատկությունների վերաբերյալ՝ սեփական արտադրանքը և արտադրական գործընթացն արտաքին շուկաների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
Sky Sports-ը հաստատում է, որ «Չելսին» մտադրություն չունի պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին մոտ ապագայում: Ակումբը նոր մարզչի որոնումներ չի իրականացնում՝ չնայած վերջին երկու խոշոր պարտություններին «Բորնմութի» (0:3) և «Ուոթֆորդի» (1:4) հետ խաղերում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը:
Կորեական թերակղզու իրադրության կարգավորման ԱՄՆ-ի ուժային սցենարը կարող է մինչեւ մեկ միլիոն կյանք խլել:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողջունել է ձմեռային Օլիմպիական խաղերում կորեական միասնական թիմի ստեղծումը:
Սովորական ձավարը կարող է օգնել ձեզ վերականգնել կոլագենի անբավարար մակարդակը կնոջ օրգանիզմում և այն երիտասարդացնել մի քանի տարով։ Մաշկը, մազերն ու եղունգները կարող են ամրանալ, գեղեցիկ տեսք ունենալ։
ԵԱՀԿ Մինսկի համանախագահների Ստեփանակերտ կատարելիք այցի առիթով հայկական կողմի հնչեցրած ակնկալություններն ու այդ առումով հրապարակվող հայտարարությունները ունեն ընդգծված համահնչեղություն միջազգային ընտանիքի, այս դեպքում միջնորդական առաքելության ձեւաչափի կողմից եղած հայտարարություններին։
Բնակարաններից կատարված գողության հետքերով։
Ադրբեջանում գործող «Քաղաքացի և զարգացում» կուսակցության առաջնորդ Ալի Ալիևը և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆուադ Ալիևը ցանկանում են մասնակցել 2018թ-ի ապրիլի 11-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին:
Վերջերս մի փաստաթուղթ հայտնաբերեցի ԱՄՆ արխիվներից, որը նկարագրում է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանի և ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի հետաքրքրաշարժ զրույցը 1959 թ. հուլիսի 25-ին, վերջինիս Մոսկվա կատարած այցելության ժամանակ:
Հաշված օրեր անց մարզական հասարակության և սպորտասերների ուշադրությունը կսևեռվի դեպի Հարավային Կորեա: Փհենչհանը կընդունի XXIII ձմեռային Օլիմպիական խաղերը:
«Կառավարության հարգարժան գործընկերներ, ձեր կազմում եղե՞լ են մարդիկ, որոնք Նոր տարուց և Սուրբ Ծնունդից հետո չեն վարակվել կամ չեն հիվանդացել որևէ ադենովիրուսային կամ ռենովիրուսային վարակով»։
«Մեր բոլոր չընդունված Սահմանադրությունների պարագայում, այնուամենայնիվ, իշխանության այսպիսի գերկենտրոնացում չի եղել, գործադիր իշխանությունն այս կամ այն չափով բաժանված է եղել նախագահի և վարչապետի միջև։ Իհարկե, նախագահը դոմինանտ է եղել, բայց վարչապետը ևս բավականին մեծ լիազորություններ է ունեցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Եթե ես լինեի միջնադարի հայտնի մեկնիչ Հովհաննես Ոսկեբերանի ժամանակակիցը, ես կխնդրեի, որ ինքը մեկնաբանի այսօր առողջապահության նախարարի մի արտահայտություն, մասնավորապես՝ ծխելու համար տուգանքը, եթե էժանացնենք, առևտրի կհանգեցնի, եթե թանկացնենք, ծխելը կվերանա»։
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նորից անդրադարձավ գնաճի թեմային՝ պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին՝ ևս մեկ անգամ նշելով, որ առաջիկայում հաշվետվություն կներկայացնեն:
Ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն, ով այսօր Երևանում ներկայացրեց աշխարհի գավաթը, խոսեց նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին: