Բաժիններ՝

Փհենչհանում նորովիրուսով վարակման արդեն գրեթե 90 դեպք է գրանցվել

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում առնվազն 86 մարդ է հոսպիտալացվել նորովիրուսի ախտանիշներով: Այս մասին հայտնել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով Կորեայի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տվյալները՚

Նշվում է, որ հիվանդացածների թվում են ոստիկանության աշխատակիցներ, օլիմպիական օբյեկտների պահապաններ, ինչպես նաեւ սննդի արտադրությունում զբաղված անձնակազմ: Ավելի վաղ նշվել է, որ փետրվարի 4-ին նորովիրուսի ախտանիշներ՝ փսխում եւ փորլուծ, են արձանագրվել Օլիմպիադայի օբյեկտների պահպանության ծառայության 41 աշխատակիցների մոտ:

Եվս ավելի քան 1,2 հազար պահապաններ են արձակվել պարտականությունների կատարումից, նրանց ուղարկել են կարանտին: Պահակետերում նրանց փոխարինել են զինծառայողները: Օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 9-ից մինչեւ 25-ը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս