Բաժիններ՝

«Ինչ-որ մեկը բռնաբարության համար դատվել է, վարչապետը որոշում է, որ ներում շնորհի, իսկ նախագահը դեմ է. ՍԴ-ն ի՞նչը պետք է քննի». Գևորգ Գորգիսյան

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ներման մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ ըստ օրենքի նախագծի՝ ՀՀ վարչապետը դատապարտյալին ներում շնորհելու առաջարկությամբ պետք է դիմի ՀՀ նախագահին: Նախագահը կարող է առարկություն ներկայացնել, բայց վարչապետն էլ իրավունք ունի շրջանցել նախագահի առարկությունը: Փոխնախարարի խոսքով՝ այդ դեպքում գործը գնում է Սահմանադրական դատարան:

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ելույթում նշեց, որ ըստ Սահմանադրության՝ նախագահը լուծում է ներում շնորհելու հարցը, իսկ լուծում տալ՝ նշանակում է՝ որոշում կայացնել:

«Պարզ օրինակ բերեմ. ինչ-որ մեկը բռնաբարության համար դատվել է, վարչապետն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ որոշում է, որ ներում շնորհի: Իր հայեցողությամբ կազմվում է խորհուրդ, որոշում են, որ պետք է ներեն, որովհետև այդ մարդն ընտրությունների ժամանակ իրենց լավ ձայն է բերել, կամ՝ հակառակը: Բայց նախագահն ապակուսակցական մարդ է ու որոշում է, որ չի կարելի, ուզում է դիմի Սահմանադրական դատարան:

Կարդացեք նաև

ՍԴ-ում ի՞նչը պետք է նախագահը վիճարկի՝ այդ մարդու բռնաբարելը կամ չբռնաբարե՞լը, ի՞նչը պետք է ՍԴ-ն քննի, աննորմալ մոդել եք բերել ու ասում եք՝ նախագահը որոշում է, նախագահից որոշում կայացնելու գործառույթը վերցնում եք»,- հայտարարեց պատգամավորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս