Ովքեր են ընդգրկվելու Անվտանգության խորհրդի կազմում

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով՝ Անվտանգության խորհուրդը գլխավորում է ՀՀ վարչապետը, և Անվտանգության խորհրդի գործունեության կարգը պետք է սահմանվի օրենքով:

Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը, ՀՀ առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարը:

«Այս մարմնի լիազորությունները սահմանված են Պաշտպանության մասին օրենքով: Հիմնական լիազորությունը, որ բխում է Սահմանադրությունից, պաշտպանության ուղղությունները որոշելն է: Մենք օրենքի նախագծով նախատեսել ենք նաև խորհրդի գործունեության ընթացակարգը»,- նշեց փոխնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս