
Սահակաշվիլին նշել է Վրաստան վերադառնալու պայմանը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայրենիք կվերադառնա այն բանից հետո, երբ «կտապալի» նախկին վարչապետ, միլիարդատեր, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին:
Սահակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականի նոյեմբերին՝ 2012 թվականի նախագահական ընտրություններում Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակից հետո: Հայրենիքում նա հեռակա կարգով անցնում է մի քանի քրեական գործերով:
Այս տարվա հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան երեք տարվա բանտարկության է դատապարտել «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտվածներին ներում շնորհելու կապակցությամբ:
«Հենց որ մենք տապալենք Իվանիշվիլիին, ես կվերադառնամ Վրաստան: Ես չգիտեմ՝ արդյոք ակտիվ քաղաքական գործիչ կլինեմ Վրաստանում: Դա կախված է վրաց ժողովրդից: Ես արդեն քաղաքական գործչից ավելի բարձր կարգավիճակ ունեմ Վրաստանում:
Ես այդ պետության ստեղծողն եմ»,-հայտարարել է Սահակաշվիլին «Դոժդ» ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նախկին նախագահի խոսքով՝ Վրաստանում դարեր ի վեր առաջին անգամ իսկական պետություն էր ստեղծվել, հաղորդել է Sputnik-ը: