Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են բանակցություններում ակտիվություն մտցնել, քանի որ կա 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան գործողությունների օրինակը:
Այսօր ԱԺ նիստում արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Նա նշեց, որ որոշ փոփոխություններ ենկատարվել նախագծում, այդ թվում` «Ելք» խմբակցության առաջարկությունների հիման վրա:
Փետրվարի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-230» մակնիշի ավտոմեքենան Կապանի Մ.Ստեփանյան փողոցից Շինարարների փողոց տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Փետրվարի 8-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց զորավարների տոնը, որը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Գիտության եւ կրթության խորհրդի նիստում, խոստովանել է, որ ինքը սմարթֆոն չունի։
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշման կայացման վրա ազդել են թե՛ արտաքին, թե՛ ներքին մի շարք գործոններ։
ԿԺԴՀ-ն փետրվարի 8-ին Փհենյանում անցկացված զորահանդեսի ժամանակ ցուցադրել է «Հվասոն-15» նոր տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:
Այսօր ԱԺ նիստում «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բնական համարեց բանավեճը, որը, սակայն, նրա կարծիքով՝ գալիս է նրանից, որ դեռևս չեն մտել բնականոն զարգացման հունի մեջ, որ կոչվում է պառլամենտական համակարգ:
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին, ով քաղաքական մոտիվներով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, չի հավատում Ադրբեջանի արդարադատությանը և իր վաղաժամ ազատ արձակմ
Հայաստանի կառավարությունը սահմանեց արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանամերձ գյուղերի համար նախատեսվել է արտոնագրային հարկի առավել ցածր դրույքաչափ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:
ՀԱՊԿ-ն ձեւավորում է ոստիկանական խաղաղապահ ստորաբաժանում եւ չի բացառում ռազմական ներուժի գործարկումը:
ՌԴ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ավարտել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը, դրա արդյունքներով բարձրագույն պետական պաշտոնի համար կպայքարի ութ մարդ՝ մեկ ինքնառաջադրված եւ կուսակցությունների յոթ թեկնածուներ։ Քվեաթերթիկում թեկնածուները պետք է դասավորվեն այբբենական կարգով:
Փետրվարի 7-ին, ժամը 14.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20/6 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
Փետրվարի 8-ի ցերեկը, փտրվարի 9-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Էս ի՞նչ առաջին փոխվարչապետի խոսակցություն ա: Սահմանադրության մեջ տենց հասկացություն չկա: Եվ պարզ ա, որ չկա, որովհետև 2015 թվին դրա անհրաժեշտությունը չկար: 2015 թվին, երբ էս նոր Սահմանադրությունն ընդունվում էր, Հովիկ Աբրահամյանը, որ վարչապետ էր էն ժամանակ, մտածում էր, որ սուպերվարչապետն ինքն ա լինելու, Սերժ Սարգսյանն էլ մտածում էր` դե՛, թող Հովիկ Աբրահամյանը տենց մտածի:
Փետրվարի 8-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը սննդային թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1989թ. ծնված Ն.Ս-ն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:
Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը գրում է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից Պոլսո Հայոց պատրիարքարան ուղարկված նամակն ուղղակի միջամտություն է պատրիարքին ընտրելու հայկական համայնքի գործերին:
«Եթե ՀՀ-ն թևակոխում է պառլամենտական պետության ժամանակաշրջան, ապա պառլամենտի առաջ որևէ փակ դուռ չպետք է լինի»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկելով Սիրիայի իրադրությունը, պայմանավորվել են ուժեղացնել երկու երկրների զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների գործողությունների համակարգումը ահաբեկիչների դեմ մղվող պայքարում:
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է հյուսիսլոնդոնյան դերբիի` իր թիմի և «Տոտենհեմ»-ի խաղի մասին:
«Հարաբերությունների վատացման խնդիր գոյություն չունի: Ամեն ինչ պետք է տեղի ունենա կարգավորված, մեխանիզմները մշակված դաշտում: Այս հարաբերությունների հետ կապված ճշտումները նախատեսված են կոալիցիոն հուշագրով, որից դուրս Դաշնակցությունը չի գործել»:
Կառավարությունը սահմանել է արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանամերձ գյուղերի համար նախատեսվել է արտոնագրային հարկի առավել ցածր դրույքաչափ:
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը ներկա է եղել փետրվարի 8-ին Փհենյանում անցկացված զորահանդեսին:
ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը խորհուրդ է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցից հետո համեմատել վերջիններիս, հայկական և ադրբեջանական կողմերի հայտարարությունները: Նրա խոսքով՝ միայն դրանց հիման վրա հնարավոր կլինի գնահատել բանակցությունների արդյունքները:
Փետրվարի 8-ին, ժամը 12:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «Գենացվալե» վրացական ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Կորսիկական լեզուն պաշտոնականի կարգավիճակ չի ստանա Կորսիկայում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը:
«Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը գտնում է, որ «զինագործները» գերազանց հարձակվող են ձեռք բերել: