«Չեմ կարծում, որ Ադրբեջանն այն երկիրն է, որի համար կարևոր են ընտրությունները»

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորում է ներկլանային հարաբերությունների հետ: Կառավարության նիստից հետո՝ պատասխանելով հարցին, թե այդ քայլից հետո, արդյոք, սպասո՞ւմ է բանակցությունների ակտիվացում ղարաբաղյան հակամարտության շուրջ, Շավարշ Քոչարյանն ասաց.

«Չեմ կարծում, որ Ադրբեջանն այն երկիրն է, որի համար կարևոր են ընտրությունները: Դրանց արդյունքները կանխորոշված են, գիտենք ինչպես են այնտեղ ընտրությունները կազմակերպվում, այնպես որ, ես ընտրությունների ժամկետն առաջ բերելը կկապեի իրենց ներկլանային հարաբերությունների հետ:

Իհարկե, հաշվի են առնվում նաև արտաքին գործոնները, և եթե կա իշխանության համար ներքին պայքար, ապա ցանկացած տեղեկատվություն այն մասին, որ այդ ներքին պայքարում հակառակ կողմը կարող է ունենալ որոշակի աջակցություն այլ պետությունների կողմից: Բնական է, դա էլ իր ազդեցությունն է թողնում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728