Բաժիններ՝

Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են համակարգել հատուկ ծառայությունների գործողությունները Սիրիայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկելով Սիրիայի իրադրությունը, պայմանավորվել են ուժեղացնել երկու երկրների զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների գործողությունների համակարգումը ահաբեկիչների դեմ մղվող պայքարում:

Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուժեղացնել Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ու հատուկ ծառայությունների գործողությունների համակարգումը ահաբեկչական այն խմբավորումների դեմ պայքարելու նպատակով, որոնք խախտում են մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728