
Թունավորում` պահածոյացված մթերքից

Փետրվարի 8-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը սննդային թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1989թ. ծնված Ն.Ս-ն:
Պարզվել է, որ վերջինս թունավորվել է փետրվարի 7-ին ժամը 21:00-ի սահմաններում տանը` մարինացված պղպեղ ուտելու հետևանքով: