
Պուտինը խոստովանել է, որ սմարթֆոն չունի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Գիտության եւ կրթության խորհրդի նիստում, խոստովանել է, որ ինքը սմարթֆոն չունի։
«Միխայիլ Վալենտինովիչ, դուք ասացիք, որ բոլորն էլ սմարթֆոն ունեն: Իսկ ես չունեմ սմարթֆոն, դուք էլ չունեք, տեսնում եք: Մինչդեռ ասում եք՝ բոլորն ունեն»,- դիմել է պետության ղեկավարը Կուրչատովի ինստիտուտի՝ ավելի վաղ ելույթ ունեցած նախագահին՝ Ռուսաստանի ԳԱ-ի թղթակից-անդամ Միխայիլ Կովալչուկին:
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեռ 2014 թվակային հայտնել էր, որ Պուտինը չունի իր շարժական հեռախոսը, եւ նախագահը նախընտրում է օգտագործել «կապի այլ տեսակներ»: