Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն զորահանդեսին ցուցադրել է «Հվասոն-15» նոր տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը

ԿԺԴՀ-ն փետրվարի 8-ին Փհենյանում անցկացված զորահանդեսի ժամանակ ցուցադրել է «Հվասոն-15» նոր տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Զորահանդեսը հեռարձակել է ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Միջոցառմանը ցուցադրվել է միանգամից մի քանի արձակման կայան՝ «Հվասոն-15»-ով: Դրանք կարելի էր տարբերել ինը զույգ անիվներով: Ցուցադրվել են նաեւ մի քանի քարշակներ՝ «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով: «Հվասոն-15»-ն ունի մոտավորապես 13 հազար կիլոմետր հեռահարություն եւ տեսականորեն դրա հասանելիության գոտում է գտնվում ԱՄՆ-ի ամբողջ տարածքը:

«Հվասոն-14»-ի հեռահարությունը կազմում է մոտավորապես 10 հազար կիլոմետր: ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը ներկա է եղել զորահանդեսին: Նա ընդունել է զորահանդեսի հրամանատարի զեկույցը, այնուհետեւ տրիբունա է բարձրացել Կիմ Իր Սենի անվան կենտրոնական հրապարակում, որտեղ ավանդաբար կազմակերպվում են նմանօրինակ միջոցառումները:

Հարավկորեական ԶԼՄ-ների տվյալներով՝ շքերթին մասնակցել են շուրջ 13 հազար զինծառայողներ: Այն անցկացվել է անցյալ տարվա ապրիլից ի վեր առաջին անգամ եւ նվիրված էր Կորեական ժողովրդական բանակի ստեղծման 70-ամյա տարեդարձին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս