
«Գենացվալե» վրացական ռեստորանի մոտ ավտոմեքենա է այրվել

Փետրվարի 8-ին, ժամը 12:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «Գենացվալե» վրացական ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:58-ին, մարվել՝ 13:03-ին:
Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2121» մակնիշի 35 GT 055 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Գ. Ֆ.) շարժիչի հատվածը, մասամբ ջերմահարվել՝ խցիկը: