
Կիմ Չեն Ընը ներկա է եղել Փհենյանում անցկացված զորահանդեսին

ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը ներկա է եղել փետրվարի 8-ին Փհենյանում անցկացված զորահանդեսին: Համապատասխան կադրերը ցուցադրել է ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը՚
Կիմ Չեն Ընն ընդունել է զորահանդեսի հրամանատարի զեկույցը, այնուհետեւ տրիբունա է բարձրացել Կիմ Իր Սենի անվան կենտրոնական հրապարակում, որտեղ ավանդաբար կազմակերպվում են նմանօրինակ միջոցառումները: Հարավկորեական ԶԼՄ-ների տվյալներով՝ շքերթին մասնակցել են շուրջ 13 հազար զինծառայողներ:
Մինչդեռ առայժմ տեղեկատվություն չկա այն մասին, թե հատկապես ինչ ռազմական տեխնիկա է ցուցադրվել զորահանդեսի ժամանակ: Այն անցկացվել է անցյալ տարվա ապրիլից ի վեր առաջին անգամ եւ նվիրված էր Կորեական ժողովրդական բանակի ստեղծման 70-ամյա տարեդարձին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: