Բաժիններ՝

ՀԱՊԿ-ն ոստիկանական խաղաղապահ ստորաբաժանում է ձևավորում

ՀԱՊԿ-ն ձեւավորում է ոստիկանական խաղաղապահ ստորաբաժանում եւ չի բացառում ռազմական ներուժի գործարկումը: Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Մենք 2017 թվականին ՄԱԿ-ի խնդրանքով ձեռնամուխ եղանք ոստիկանական ուղղվածության մշտական պատրաստության խաղաղապահ ստորաբաժանման ձեւավորմանը: Ես կարծում եմ, որ 2018 թվականին կընդունվեն համապատասխան որոշումները, ամբողջ նախապատրաստական աշխատանքը կատարված է: Մնացել է ընդունել համապատասխան նորմատիվային փաստաթուղթը»,- հայտնել է նա ճեպազրույցում:

«Վերջին ժամանակներս ՄԱԿ-ի առաքելության շեշտը դրվում է ոստիկանական զորակազմերի մասնակցության վրա»,-նշել է նա: «Մենք չենք բացառում, որ մեր ներուժը կարող է գործի դրվել ՄԱԿ-ի առաքելություններում, այդ թվում եւ՝ ռազմական զորակազմում: Ուստի մենք արդեն մի քանի տարի ՄԱԿ-ի ստանդարտների, պահանջների հաշվառմամբ ենք պատրաստում մեր խաղաղապահներին»,-հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս