Բաժիններ՝

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց նախագահի թեկնածուների գրանցումը

ՌԴ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ավարտել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը, դրա արդյունքներով բարձրագույն պետական պաշտոնի համար կպայքարի ութ մարդ՝ մեկ ինքնառաջադրված եւ կուսակցությունների յոթ թեկնածուներ։ Քվեաթերթիկում թեկնածուները պետք է դասավորվեն այբբենական կարգով:

Այսպիսով, մարտի 18-ի ընտրություններում քվեաթերթիկը կունենա հետեւյալ տեսքը. Բաբուրին Սերգեյ Նիկոլայի («Ռուսաստանի համաժողովրդական միություն»), Գրուդինին Պավել Նիկոլայի (ՌԴԿԿ), Ժիրինովսկի Վլադիմիր Վոլֆի (ՌԼԴԿ), Պուտին Վլադիմիր Վլադիմիրի (ինքնառաջադրում), Սոբչակ Քսենյա Անատոլիի («Քաղաքացիական նախաձեռնություն»), Սուրայկին Մաքսիմ Ալեքսանդրի («Ռուսաստանի կոմունիստներ»), Տիտով Բորիս Յուրիի (Աճի կուսակցություն), Յավլինսկի Գրիգորի Ալեքսեյի («Յաբլոկո»), հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս