
Երուսաղեմի հին քաղաքում տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանի վրա

Դանակով զինված տղամարդը Երուսաղեմում վիրավորել է իսրայելցի ոստիկանին և վնասազերծվել պատասխան կրակով: Այդ մասին հայտնել են իրավապահ մարմինները:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հարձակումը տեղի է ունեցել Երուսաղեմի պատմական պատի մոտ, որտեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ և ուխտավորներ են այցելում:
«Նախքան վնասազերծվելը հարձակվողը հարվածել է ոստիկանին: Վերջինս հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում»,-ասվում է ոստիկանության լրատվական ծառայության հայտարարության մեջ:
Հարձակվողի վիճակի և անձի մասին տեղեկություններ դեռևս չկան: Տեղի որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ նա պաղեստինցի է եղել: