Բաժիններ՝

Ֆեյսբուքը կնվազեցնի կեղծ նորությունների և գովազդների քանակն օգտատերերի լրահոսում

Ըստ Ֆեյսբուքի՝ կայքերը, որոնք թաքցնում են «ավերիչ, ցնցող կամ վնասակար» հաղորդագրություններ, օգտատերերի լրահոսում ավելի քիչ հաճախականությամբ կսկսեն հայտնվել: Այս գործելաոճի արդյունքում ֆեյսբուքյան լրահոսում կհայտնվեն ավելի տեղեկատվական գրառումներ: Սա կստիպի, որ սոցցանցն ավելի քիչ եկամտաբեր լինի սպամերների համար: Ֆեսյբուքյան այս նոր ձևաչափը հասանելի կլինի մի քանի ամսից:

Օգտատերերի հաղորդմամբ՝ նրանց հաճելի չէ, որ երբ որևէ նորություն կարդալու համար մտնում են մի լինքով, արդյունքում՝ հայտնվում են այնպիսի կայքում, որն ամբողջությամբ գովազդային է: Սա ներառում էր նաև այնպիսի գովազդներ, որոնք պոռնոգրաֆիկ բնույթի են:

Ֆեյսբուքի կատարած վերլուծության արդյունքում պարզ են դարձել այն կայքերը, որոնք կառավարվում են սպամերների կողմից: Սոցցանցն ամեն ինչ անելու է, որպեսզի անորակ ինտերնետային կայքերի նորություններն ավելի քիչ հայտնվեն օգտատերերի լրահոսում:
«Այս փոփոխությունը կօգնի Ֆեյսբուքին պայքարել կեղծ նորությունների դեմ, քանի որ դրանք շատ հաճախ տեղադրվում են հենց գովազդային կայքերում»,- TechCrunch նորությունների կայքում գրել է Ջոշ Քոնսթայնը:

Նա նշել է նաև, որ այս փոփոխությունը շատ կարևոր է, քանի որ այն կօգնի ավելացնել օգտատերերի վստահությունը Ֆեյսբուք սոցցանցի հանդեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս