Բաժիններ՝

Թուրք գնդապետը հրաժարվել է ԱՄՆ զինուժի շքանշանից

Ադանայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայի կոալիցիոն ուժերի շտաբում կայացած պարգևատրման արարողության ժամանակ ԱՄՆ-ի զինուժի գեներալը մարտական հաջողությունների համար շքանշանով է պարգևատրել թուրքական բանակի գնդապետ Օրքուն Օզելլերին: Ինչպես հայտնում է թուրքական «Milliyet»-ը, գնդապետ Օզելլերը հրաժարվել է ընդունել այդ մեդալը՝ պատճառաբանելով.

«Ձեզ, իհարկե, վշտացնել կամ վիրավորել չեմ ցանկանում, բայց ես չեմ կարող ընդունել այս շքանշանը: Որովհետև այս մեդալը տվողները համագործակցում են իմ թշնամի քրդական ուժերի (YPG) հետ: Հետևաբար պատիվս թույլ չի տալիս ընդունել այս մեդալը»:

Թուրք զինվորականի այս քայլը լայն արձագանք է գտել սոցիալական մեդիայում և արժանացել բազմաթիվ դրվատանքի խոսքերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031