Թուրքիայում զբոսաշրջային միկրոավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել
Թուրքիայում զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին հայտնել է Մուղլայի նահանգապետ Իմեր Չիչեկը:
Միջադեպը տեղի է ունեցել Մարմարիսի շրջանում ՄուղլաԱնթալիա մայրուղու վրա: Հաղորդվում է, որ միկրոավտոբուսի վարորդը վտանգավոր շրջադարձի ժամանակ կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն շուռ է եկել: Մայրուղին երկկողմանի փակ է:
«Սկզբում զոհերի թիվը 17 էր, սակայն հիվանդանոցում ևս երեքը մահացան: Հիմա զոհերի թիվը 20 է, վիրավորների թիվը` 11: Վիրավորների վիճակը ծանր է: Դա զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտուբուս է եղել: Օտարերկրացիներ չկան, բոլոր տուժածները մեր քաղաքացիներն են»,-ասել է Չիչեկը: