«Թեպետ Ռուսաստանի հետ երկխոսությունը ակտիվորեն և դրական ուղղությամբ շարունակվում է, սակայն երկու երկրի միջև համագործակցությունը դեռևս չի վերադարձել նախաճգնաժամային մակարդակի»,- ասել է նա:
Քվեարկությունը կատարելուց հետո քաղաքացին մոտենում է քվեատուփին, հանձնաժողովի անդամը վերցնում է կտրոնը և առանց քվեարկության ծրարը քաղաքացուց վերցնելու ծրարի կտրվածքի միջոցով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը, և քաղաքացին քվեարկության ծրարը գցում է քվեատուփի մեջ ու հեռանում է ընտրական տեղամասից:
«Կարծել, թե Եվրոպայի բաժանմանն աջակցելով մենք կկարողանանք գործել մեր շահերի շրջանակում, կլիներ լիակատար հիմարություն: Լինել Brexitի վառ աջակից` մեզ համար դա հիմարության գագաթնակետն է», ավելացրել է դիվանագետը:
Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է «Լիվերպուլ»-ի հետ առաջիկա խաղին և Յուրգեն Կլոպին:
Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարիո Գիրոն հայտարարել է, որ Թուրքիայում անցումը նախագահական կառավարման համակարգի միայն կհեռացնի այդ երկրին Եվրամիությունից:
Ֆիլիպիններում գործող «Աբու Սայաֆ» ահաբեկչական իսլամիստական խմբավորման զինյալներն ազատ են արձակել հարավկորեական բեռնատար նավի` ավելի քան երեք ամիս գերության մեջ պահվող նավապետին և նրա անձնակազմի մեկ անդամի:
Փարիզում հունվարի 15-ին անցկացվելիք մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը նվիրված կոնֆերանսը կարող է լինել վերջին հնարավորությունը արաբաիսրայելական հակամարտության կարգավորման համար` երկու պետությունների` Պաղեստինի և Իսրայելի ստեղծման սկզբունքի հիման վրա:
Հետազոտության արդյունքներով` Ռուսաստանն առաջ է անցել Իրանից, Սիրիայից, Չինաստանից, Սաուդյան Արաբիայից, Կուբայից, Եմենից: Ամերիկացիները լուրջ սպառնալիք են համարում նաև Հյուսիային Կորեան:
Գերմանիայի հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրել են Եվրոպական Միության և ԱՄՆ-ի հարաբերությունների վատացնելու փորձի մեջ: Այս մասին, ըստ «Ռիա նովոստիի», հայտնել է Spiegel օրաթերթը` հիմնվելով Գերմանիայի կառավարության համար նոր զեկույցի վրա:
Եվրահանձնաժողովի միասնական հետազոտությունների կենտրոնը (JRC), որը հաստատել է Երևանի համար «Կայուն էներգիայի գործողության ծրագիրը», պաշտոնական զեկույց է ուղարկել Երևանի քաղաքապետարանին: Այս մասին տեղեկացնում է enpi-info.eu-ն:
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Ադ մասին գրում է gazeta.ru-ն:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է առժամանակ ուժի մեջ պահել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, սակայն չի բացառել, որ ապագայում կարող է չեղարկել դրանք:
Թայլանդի հարավում ավիաշոուի ժամանակ վթարվել է շվեդական JAS 39 Gripen կործանիչը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Թուրքիայի զինված ուժերը նոր կորուստներ է գրանցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարում:
Հունվարի 13-ին, ժամը 15-ին, Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի 5-րդ շենքի բակից Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Մովսես Կ.-ն:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հունվարի 13ի երեկոյան շարունակվել են սահմանադրական փոփոխությունների քննարկումները, որոնց արդյունքում ընդունվել են փոփոխությունների առաջարկի 9րդ, 10րդ և 11րդ հոդվածները:
Հունվարի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Բաբաջանյան փողոցի թիվ 1 շենքի մոտ անհայտ անձի կողմից 1961 թ. ծնված Էմմա Ք.-ի ձեռքի պայուսակը բացահայտ հափշտակելու մասին, որի մեջ եղել էին հագուստներ և անձնագիր:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը:
Հետախուզվողի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 13-ին, ժամը 19-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Եղվարդ քաղաքի Նաթի թաղամասում գտնվող անասնագոմից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Փ.-ն։
Հունվարի 13-ին, ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 54 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա։
Հունվարի 14-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 155 շենքի բնակարաններից մեկի բնակչի մատը այտուցվել է, մատանին մնացել է մատին. մատից հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Մառախուղի գոտին արբանյակային լուսանկարի վրա»։
Հունվարի 14-ին, ժամը 08.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 29 հասցեում գտնվող Գերմանիայի դեսպանատան երկրորդ հարկից ծուխ է նկատվում:
Քանի որ առաջիկա 5 օրերին այդ արգելափակող անտիցիկլնի ուժը չի թուլանալու, հետևաբար եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ չեն սպասվում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Երևանում մառախուղը կպահապանվի, մառախուղից կտեղա նաև թույլ ձյուն, իսկ մյուս շրջաններում սպասվում է փոփոխական ամպամածություն և առանց տեղումների եղանակ։
Հունվարի 14-ին, ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Քեյ Էֆ Սի» արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Պարզվել է, որ Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes 124» մակնիշի 35UT135 պ/հ ավտոմեքենան (վարորդ Մ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակը. տուժածներ չկան: