
Երևանում ամենամյա արտանետումների քանակը նախատեսվում է նվազեցնել 20,6 տոկոսով

Եվրահանձնաժողովի միասնական հետազոտությունների կենտրոնը (JRC), որը հաստատել է Երևանի համար «Կայուն էներգիայի գործողության ծրագիրը», պաշտոնական զեկույց է ուղարկել Երևանի քաղաքապետարանին: Այս մասին տեղեկացնում է enpi-info.eu-ն:
Զեկույցում կան մի շարք երաշխավորումներ` կապված բնակելի և տրանսպորտային սեկտորների հետ, որոնք ուղղված են գործողության ծրագրի բարելավմանը: «Կայուն էներգիայի գործողության ծրագրի» նախատեսած միջոցառումների ձեռնարկումը մինչև 2020 թվականը 20,6 տոկոսով կնվազեցնի ամենամյա արտանետումները, իսկ քաղաքային ենթակառուցվածքներում և տրանսպորտային սեկտորում էներգիայի կիրառումը կկրճատվի 16 տոկոսով: