Բաժիններ՝

Լավատեղյակ եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» դիմակայության պատմությունից. Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է «Լիվերպուլ»­-ի հետ առաջիկա խաղին և Յուրգեն Կլոպին:

«Ես չմասնակցեցի «Էնֆիլդ»-­ում կայացած թիմերի նախորդ խաղին, բայց լավատեղյակ եմ թիմերի` «Մանչեսթեր Յունայթեդ»-­«Լիվերպուլ» դիմակայության պատմությունից: Գիտեմ, թե ինչ կարևոր է այն, որքան կարևոր և սպասված է: Սա իմ առաջին նմանատիպ կարևոր դերբին չէ, պետք է պատրաստ լինես խաղին: Պետք խաղաս թիմի, երկրպագուներին և հաղթանակի համար: Մեզ համար շատ կարևոր են այդ երեք միավորները»,­- ասել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը խոսել է նաև իր նախկին մարզիչ, այժմ «Լիվերպուլ»­-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին. «Լիվերպուլ»­-ը մեծ առաջխաղացում է ապրել Յուրգեն Կլոպի գլխավորությամբ: Նա այն մարզիչներից է, ով ունակ է թիմը մի նոր մակարդակի վրա բարձրացնել: Ես ծանոթ եմ նրան, ու նրա թիմն այժմ հետաքրքրաշարժ ֆուտբոլ է ցուցադրում»:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 21­-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-­ը «Օլդ Թրաֆորդ»­-ում կհյուրընկալի «Լիվերպուլ»­-ին: Հանդիպումը կկայանա հունվարի 15-­ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00­-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս