Փարիզյան կոնֆերանսը մերձավորարևելյան խնդրի կարգավորման վերջին հնարավորությունն է. Աբբաս
Փարիզում հունվարի 15-ին անցկացվելիք մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը նվիրված կոնֆերանսը կարող է լինել վերջին հնարավորությունը արաբաիսրայելական հակամարտության կարգավորման համար` երկու պետությունների` Պաղեստինի և Իսրայելի ստեղծման սկզբունքի հիման վրա: Այդ մասին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել է Le Figaro-ին տված հարցազրույցում:
«Փարիզյան կոնֆերանսը կարող է լինել Պաղեստինի ճանաչման և երկու պետությունների գոյության սկզբունքի իրականացման համար վերջին հնարավորությունը: Մենք մշտապես պայքարել ենք պաղեստինյան պետության պաշտոնական ճանաչման իրավունքի համար և այսօրվա դրությամբ դա արդեն արել են աշխարհի 138 երկրներ: Միաժամանակ, երկու երկրների հասարակությունները կոչ են անում իշխանություններին գործել նմանապես, մասնավորապես, Ֆրանսիայում խորհրդարանը դիմել է կառավարությանը նման կոչով: Ես այդ հարցը կբարձրացնեմ նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ առաջիկա բանակցությունների ժամանակ»,- ասել է Աբբասը: