![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփն աջակցում է ԵՄի փլուզմանը. ԵՄ-ում ԱՄՆ դեսպան
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/Untitled-1-1.jpg)
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է Եվրամիության փլուզմանը, ինչը հնարավոր է տեղի ունենա միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքով: Այդ մասին տեղեկացրել է Daily։
Telegraph թերթը, վկայակոչելով ԵՄ-ում ԱՄՆ դեսպան է նթոնի Գարդներին, ով շուտով վայր է դնելու իր լիազորությունները:
«Կարծել, թե Եվրոպայի բաժանմանն աջակցելով մենք կկարողանանք գործել մեր շահերի շրջանակում, կլիներ լիակատար հիմարություն: Լինել Brexitի վառ աջակից` մեզ համար դա հիմարության գագաթնակետն է», ավելացրել է դիվանագետը:
Գարդների խոսքով` ընտրված նախագահի թիմի անդամները եվրոպացի չինովնիկներից հետաքրքրվում են, թե մեծ Բրիտանիային որ երկիրը կարող է հետևել: «Հիմնականում տրվել է միայն մեկ հարց. «Հաջորդը որ երկիրը դուրս կգա ԵՄից», ընդգծել է Գարդները: