
Կողոպուտ Երևանում

Հունվարի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Բաբաջանյան փողոցի թիվ 1 շենքի մոտ անհայտ անձի կողմից 1961 թ. ծնված Էմմա Ք.-ի ձեռքի պայուսակը բացահայտ հափշտակելու մասին, որի մեջ եղել էին հագուստներ և անձնագիր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 13-ին պարզվել է, որ այդ կողոպուտը կատարել է մեկ այլ կողոպուտ կատարելու կասկածանքով հունվարի 12-ին բաժին բերման ենթարկված՝ 1991 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն:
Պարզվել է նաև, որ Անդրանիկ Գ.-ն 2016 թ. դեկտեմբերի 28-ին բացահայտ հափշտակել է 1956 թ. ծնված Հասմիկ Հ.-ի պայուսակը, որի մեջ եղել էր 50.000 դրամ, բջջային հեռախոս, բնակարանի բանալիներ, անձրևանոց, անձնագիր, սոց. և զեղչի քարտեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: