
Վթար Գյուլագարակ-Ամրակից ավտոճանապարհին. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը, կա տուժած

Հունվարի 13-ին, ժամը 23.00-ին ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ-Ամրակից ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes 124» մակնիշի 35UT135 պ/հ ավտոմեքենան (վարորդ Մ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: