
Բեռլինում ահաբեկչության մեջ կասկածվող անձինք են ձերբակալվել

Բեռլինում 3 տղամարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեություն ծավալելու ու արմատական իսլամիզմի մեջ։ Ինչպես հայտնել է Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչը, կատարվել են խուզարկություններ և տրվել է կասկածյալներին կալանավորելու հրաման։
Հետաքննությունն անցկացնում է գլխավոր դատախազությունը։
Որոշ տվյալների համաձայն՝ ձերբակալվածները իբր մտադրվել են գնալ Մերձավոր Արևելք՝ մարտական պատրաստվածություն անցնելու։ Նրանց տարիքը 21, 21 և 45 է, հայտնում է Reuters-ը։
Berliner Zeitung-ի տվյալներով՝ նրանք կապեր են ունեցել ԴԱԻՇ-ի հետ Իրաքում և Սիրիայում։
Bild-ի տեղեկություններով՝ խուզարկություններ են անցկացվել Ֆուսիլետ մզկիթում, որը տեղակայված է Բեռլինի Մոաբիտ շրջանում, որտեղ ձերբակալվածները, հնարավոր է, հաճախ են այցելել։