
Երևանում վթարի է ենթարկվել 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը և թիվ 259 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի դիմաց բախվել են 50-ամյա Մաքսիմ Մովսիսյանի վարած Yutong մակնիշի 33 20 Լ համարանիշի և 38-ամյա Հայկազ Ասրյանի վարած թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թիվ 259 ավտոբուսը սպասարկում է Երևան-Աբովյան երթուղին, իսկ թիվ 9 տրոլեյբուսը՝ Ավան-Պրոսպեկտ երթուղին։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։