
Իսրայելի նախագահը ներողություն է խնդրել Մեքսիկայից Նեթանյահուի թվիթի համար

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ներողություն է խնդրել իր գործընկերոջից վերջերս Twitter-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կատարած վերջին գրառման համար, որի գործողությունները լատինաամերիկյան երկրի իշխանությունները գնահատել էին որպես ԱՄՆ-ի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու պլաններին աջակցություն։
«Ես ներողություն եմ խնդրում ցանկացած վնասի համար, որ պատճառվել է այդ թյուրիմացության հետևանքով, սակայն մենք պետք է հիշենք, որ խոսքը թյուրիմացության մասին է։ Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք այդ հարցը թողնել մեր հետևում»,- հայտարարել է Ռիվլինը Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Ես վստահ եմ, որ ոչ ոք չի մտադրվել զուգահեռներ անցկացնել Իսրայելի և Մեքսիկայի իրավիճակի միջև»,- հավելել է նա։
Պենյա Նյետոն նշել է, որ Նեթանյահուի թվիթը վնասել է երկու երկրների համագործակցությանը։ Այդուհանդերձ, նա զրուցակցին վստահեցրել է, որ Մեքսիկան ցանկություն ունի լավ հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ։
Հիշեցնենք, որ Նեթանյահուն նշել էր, որ պատերի շինարարությունը կարող է օգնել անօրինական միգրացիայի դեմ պայքարում:
«Նախագահ Թրամփը ճիշտ է: Ես պատ եմ կառուցել Իսրայելի հարավային սահմանին: Դա կասեցրել է անօրինական միգրացիան: Լուրջ հաջողություն է: Հիանալի գաղափար»,- գրել է Իսրայելի վարչապետը: