
«Անդրեյ Լապշինին Բաքվին արտահանձնելն անթույլատրելի է». ՌԴ մարդու իրավունքների պաշտպան

ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելը։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
«Անթույլատրելի եմ համարում Ռուսաստանի ու Բելառուսի Միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Աբրբեջանին։
Դա ուղղակիորեն սահմանված է ՌԴ Սահմանադրության հոդված 61-ի 1-ին մասով. «Ռուսաստանի Դաշնության քաղաքացին չի կարող արտաքսվել Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս կամ արտահանձնվել այլ պետությանը»,- ասված է ռուս հանձնակատարի կայքում։
Նա նաև հիշեցրել է արտերկիր մեկնել ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին «այլ պետությունների օրենսդրությունը ուսումնասիրելու և դրան հետևելու» անհրաժեշտության մասին»։
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, որը բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում:
Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:
Ներկայումս Լապշինին սպասվում է արտահանձնում։