Արթուր Յուսպաշյանը տեղափոխվեց «Գանձասար-Կապան»
Երևանի «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Արթուր Յուսպաշյանը տեղափոխվել է Կապանի «Գանձասար-Կապան», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր:
Յուսպաշյանի վերջին ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբում հանդես եկող «Անագենիսն» էր, որտեղ կիսապաշտպանը անցկացրել է 10 հանդիպում:
https://www.facebook.com/1504562279762739/videos/1911080802444216/



