Փետրվարի 4-ին, ժամը 09.34-ին, որ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից «բնակիչը բացակայում է» ջրալցվում է 1-ին հարկի բնակարաններ. բնակարանի դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արմեն Ամիրյանը կարևորել է Հանրային խորհրդի կազմում ընդգրկված անձանց դիտարկումներն ու առաջարկները բարձրացված խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների և ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ՝ նշելով, որ իր ներկայացրած ծրագրերի իրականացման գործում ակնկալում է նաև Հանրային խորհրդի աջակցությունը:
Ճանապարհային ոստիկանը արտակարգ իրավիճակներում: Ճիշտ բուժօգնություն՝ մարդու կյանքը փրկելու համար:
Արիստակեսը Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին էր եւ շատ վաղ հասակից մտել էր վանական կյանք: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր հոր կողմից` դառնալով նրա գործակիցը: 325 թվականին մասնակցել է Նիկիայի Ա Տիեզերաժողովին: Արիստակեսը հոր մահից հետո դարձել է հայոց հայրապետ: Սպանվել է 333 թվականին Չորրորդ Հայքի Արքեղայոս իշխանի կողմից, նրա անուղղելի վարքը քննադատելու համար և թաղվել Թիլ ավանում:
Փետրվարի 3-ին, ժամը 16-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի:
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց «Սան Խոսե Ըրթքուեյք»-ի հետ:
Փետրվարի 4-ին, ժամը 3.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի 5-րդ շարքի թիվ 7 տունը այրվում է:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նույնպես բենզինի շուկայում այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ գնաճ է արձանագրել՝ 2,2 տոկոս: Հայաստանյան բենզինի շուկայում վերջին օրերի գնաճն ուշագրավ է մեկ այլ առումով. մի քանի օր է՝ համաշխարհային շուկայում կրկին սկսել է նվազել նավթի գինը, և ենթադրվում էր, որ դրա հետևանքով պետք է նվազի նաև բենզինի գինը: Մինչդեռ Հայաստանում հակառակ պրոցենս է ընթանում։
Երեկ երեկոյան կայացել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել, որ կուսակցությունը ընտրությունների է գնալու դաշինքով։ Ճիշտ է, Զարուհի Փոստանջյանը դեմ է եղել, սակայն որոշումն ընդունվել է։
Մհեր Սեդրակյանը կամ նրա որդին՝ Կադաստրի պետկոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը, սկսել են երկմտել ԱԺ ընտրություններին առաջադրվելու կամ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքով հանդես գալու հարցում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
2011թ. դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր խստացնել օտարերկրացիների գրանցման կարգը և ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն սահմանել օրենսդրությունը խախտելու համար, 2013թ. տարեվերջյան ուղերձի ժամանակ էլ նա հայտարարել էր, թե ՌԴ-ն 10 տարով կարգելի այն օտարերկրացիների մուտքն իրենց երկիր, որոնք կխախտեն միգրացիոն օրենքները: Իսկ արդեն 2015թ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ ՌԴ միգրացիոն օրենսդրության հերթական խստացումը, ըստ որի՝ օտարերկրյա քաղաքացիները, որոնք 180 օրվա ընթացքում 90 օրից ավելի կմնան ՌԴ-ում, ենթակա են արտաքսման, իսկ շատ ավելի երկար մնալու դեպքում՝ անգամ ազատազրկման:
Փետրվարի 3-ին և լույս 4-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից և տարբեր տրամաչափի հրաձգայի զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 250 կրակոց:
Գորիսի պետական համալսարանի խորհուրդը նույնպես էլ նախկինը չի լինի: Այս դեպքում դրա գործունեության ժամկետը լրացել է նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ նորը դեռևս չի ձևավորվել: Այդ բուհի խորհրդի կազմում, ըստ ամենայնի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այլևս չի ընդգրկվի, և նրան փոխարինելու կգա գործող մարզպետ Վահե Հակոբյանը: Մինչ այժմ Խաչատրյանը նաև նշված բուհի կառավարման խորհրդի նախագահն էր:
Փետրվարի 4-ին, ժամը 01.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի հեռուստաաշտարակի մոտակայքում «Mersedes E320» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Այրվել են հյուրասենյակի փայտյա դուռը և պատուհանը (մոտ 3 քմ), գույքը՝ ամբողջությամբ (հեռուստացույց, բազմոց, 2 բազկաթոռ), խոհանոցի փայտյա պատուհանը (մոտ 1.5 քմ), գույքը՝ ամբողջությամբ (սառնարան, լվացքի մեքենա և այլ կենցաղային իրեր) և ննջասենյակի փայտյա դուռը (մոտ 1.5 քմ):
«Նախ՝ պետք է հասկանալ, որ այս հայտարարությունը նոր աշխատակազմի առաջին հայտարարությունն է, որը վերաբերում է Հայաստանին, մեր տարածաշրջանին և Լեռնային Ղարաբաղին։ Կարծում եմ, որ սա ոչ միայն հստակ ուղերձ էր Ադրբեջանի իշխանություններին առ այն, որ ԱՄՆ-ը շարունակում է պահպանել այն քաղաքական գիծը, որը որդեգրել է, այլև մի փոքր ավելի ագրեսիվ է ներկայանում՝ ասելով, որ այս հակամարտությունը պարզապես չի բխում ԱՄՆ ազգային անվտանգության շահերից»։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:
ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է:
Աշխարհահռչակ Forbes հանդես հրապարակել է 2016 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը:
Նյու Յորքի Guernsey’s աճուրդային տունը վաճառքի է հանել արքայադուստր Դիանային պատկանած մանյակը: Զարդի ներկայիս տերերն ուկրաինացի զույգ են։
Կեֆիրով և բազուկով դիետան, թերևս, ամենաէժանն է բոլոր հնարավորներից:
Ձեր մասին որևէ նոր և հետաքրքիր բան իմանալու համար բոլորովին էլ պարտադիր չէ դիմել հոգեբանների և էքստրասենսների օգնությանը։ Երբեմն բավարար է պարզ և ուրախալի թեստ անցնել։
Գաղտնի ծառայությունները գրեթե բոլոր երկրներում համագործակցում են բջջային օպերատորների հետ, որոնք նրանց են տրամադրում տվյալներ բաժանորդի մասին՝ դատարանի որոշմամբ։
Կերակրի սոդան կենցաղում օգտագործվող անփոխարինելի միջոց է։ Marketium.ru կայքը գրում է, որ այն կարելի է օգտագործել ատամի մածուկի փոխարեն, մարմնի և դեմքի համար սկրաբների բաղադրության մեջ։ Սոդայի օգնությամբ կարող եք մաքրել ամենակեղտոտ հատվածը, ախտահանել լվացարանը, ազատվել բորբոսից։
Սպիտակուցը շատ կարևոր է օրգանիզմի համար. առանց դրանց՝ օրգանիզմը չի կարող գործել։ Estet-portal.com-ը գրում է, որ շատ կարևոր է հասկանալ, թե երբ օրգանիզմին չի բավարարում սպիտակուցների քանակը, և լրացնել բացը։
Քաղաքական համակարգն ու քաղաքացիներն ապրում են իրարից անջատ, այլ իրականություններում, այդ է պատճառը, որ քաղաքականությունը չի սպասարկում քաղաքացիների շահերը, և քաղաքացին քաղաքականության ու կուսակցությունների համար ոչ թե նպատակ է, այլ միջոց կամ գլխաքանակ, որն ընտրությունների օրը դառնալու է ընտրազանգված։
Մասնագետների միջազգային խումբը՝ Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանի գիտնականների գլխավորությամբ, ներկայացրել է վիթխարի քվանտային համակարգչի կառուցման պլան, որը պետք է դառնա ամենահզոր հաշվողական սարքն աշխարհում: Հետազոտողների հոդվածը հրապարակված է Science Advances հանդեսում:
Ես չեմ զարմացել, որ Ռոջեր Ֆեդերերը հաղթեց Australian Open-ը: Նրանից միշտ կարելի է սպասել ամենաբարձր մակարդակի խաղ, երբ նա առողջ է: