Բաժիններ՝

Ընտրեք թեյը և իմացեք ձեր գաղտնի ցանկությունների մասին

Թեյ խմելը միշտ էլ լավ միտք է: Այսօր արդեն կարելի է գտնել թեյի տարբեր տեսակներ` տարբեր համերի սիրահարների համար: Marketium.ru կայքն առաջարկում է թեստ, որը հնարավորություն է տալիս իմանալ ձեր գաղտնի ցանկությունները:

Եթե ընտրել եք կանաչ թեյը, նշանակում է` ցանկանում եք հանգստանալ և երազել: Ներդաշնակության կարիք ունեք և պատրաստ եք դրան հասնել ցանկացած միջոցով:

Եթե սպիտակ թեյ եք ընտրել, նշանակում է` կյանքում որևէ արտասովոր բանի կարիք ունեք: Ցանկանում եք, որքան հնարավոր է՝ շատ բան փորձել, պատրաստ եք ռիսկի դիմել և ճանաչել աշխարհը:

Եթե երիցուկով թեյ եք ընտրել, նշանակում է` անհանգստություն եք զգում: Ցանկանում եք պաշտպանել ձեզ վտանգներից և հիվանդություններից:

Եթե սև թեյ եք ընտրել, նշանակում է` ցանկանում եք ամբողջությամբ խորասուզվել աշխատանքի մեջ: Ցանկանում եք հաջողության հասնել, այդ պատճառով էլ պատրաստ եք աշխատել` առանց հանգստանալու: Ձեր առջև նպատակ եք դրել, որին պարտադիր կհասնեք:

Եթե ուլուն տեսակի թեյ եք ընտրել, նշանակում է` ցանկանում եք ճանապարհորդել: Դեմ չեք լինի հեռավոր Տիբեթում յոգայով զբաղվել: Երազում եք հետազոտել աշխարհի բոլոր ծայրերը` գիտելիքներ և տպավորություններ ստանալու համար:

Եթե կարկադե թեյ եք ընտրել, նշանակում է` ցանկանում եք խորասուզվել ստեղծագործելու մեջ: Ոգևորված եք, հարկավոր է դրան ազատություն տալ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս