Լևոն Մկրտչյանը՝ բուհերում կեղծ դիպլոմներ տալու դեպքերի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն վերջերս բացահայտել էր Հայաստանի երեք ոչ պետական բուհերում կեղծ դիպլոմներ տալու դեպքեր, բայց մինչև հիմա շարունակում է գաղտնի պահել այդ ուսումնական հաստատությունների անվանումները:
«Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք խոսել է այդ բուհերի ռեկտորների հետ, արդյո՞ք նրանք ընդունում են իրենց մեղքը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է.
«Քանի որ պաշտոնական դեռ որևէ խնդիր չկա իմ առաջ դրված, ի տարբերություն ռեկտորների՝ իրավասու չեմ որևէ արտահայտություն կամ խոսք ասելու:
Մենք աշխատում ենք, ունենք լավ բուհեր ոչ պետական համակարգում, եթե այդպիսի դեպքեր էլ լինում են, դրանք եզակի դեպքեր են, որովհետև, ի վերջո, կեղծ վկայականներ տալը շատ հեշտ է բռնվում, շատ հեշտ է բացահայտվում»:
Մկրտչյանն ասել է, որ համապատասխան քայլեր ԿԳՆ-ն կանի քրեական գործի քննության ավարտից հետո միայն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: