Բաժիններ՝

Հայկական ակումբներն ՈՒԵՖԱ-­ից գումարներ են ստացել ֆուտբոլիստներ հավաքական գործուղելու համար

ՈւԵՖԱ­-ն ներկայացրել է ֆինանսական հաշվետվությունը, որում արտացոլված են ակումբների հատկացվելիք գումարները Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում, այդ թվում՝ ընտրական փուլում ֆուտբոլիստների մասնակցության համար:

Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ­-ի պաշտոնական կայքը, հայկական ակումբները, որոնց ֆուտբոլիստները մասնակցել են Հայաստանի հավաքականի հանդիպումներին, ևս ստացել են գումարներ՝ ընդհանուր 364 հազար 731 հարյուր 92 եվրո:

Ամենամեծ գումարը ստացել է «Փյունիկը»­՝ 263 հազար 3 եվրո, «Միկա­ն»՝ 55 հազար 782.53, «Ալաշկերտը»­՝ 34 հազար 327.71, «Ուլիսը»­՝ 21 հազար 454.82, «Արարատը»­՝ 8 հազար 581.93, «Բանանցը»­՝ 4 հազար 290.96, «Գանձասար-­Կապանը»­՝ 4 հազար 290.96 եվրո:

Հայկական թիմերից միայն «Շիրակը»­ գումար չի ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս