«ՀՀԿ­-ից արտահոսքն ավելի քիչ է, քան ներհոսքը». Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից արտահոսքն ավելի քիչ է, քան ներհոսքը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կենդանի օրգանիզմ է: Եվ, բնականաբար, կուսակցություն և արտահոսք կա, և ներհոսք: Սակայն դա խիստ անհամաչափ է, այսինքն` արտահոսքն ավելի քիչ է, քան ներհոսքը»,­- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա շնորհակալություն հայտնեց կուսակցությունը լքած գործիչներին` երկար տարիների աշխատանքի համար: «Մենք ունենք մեր ճանապարհը, նրանք իրենց ճանապարհն են ընտրել, դա իրենց որոշումն է, և մենք նրանց հաջողություն ենք մաղթում»,­- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Տեսանյութեր

Լրահոս