«Ես չգիտեմ, թե որտեղ է ավարտվում Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի բարեկամության սահմանը։ Եթե այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, քաղաքացիությունը չի հանդիսանում արգելակող գործոն նրանց համար, ապա, ինչպես ասում են, «чем черт не шутит»»:
Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գերմանական վարկածը իր շապիկին տպագրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծաղրանկարը, որը ձեռքում պահում է Բունդեսթագի առաջիկա ընտրություններում իր մրցակցի՝ Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցի կտրած գլուխը։
Արցախում փետրվարի 8-ին, վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Բոլոր հարցերը պարզ կդառնան շաբաթ օրը գործադիր մարմնի նիստում: Որպես կուսակցության ղեկավար մարմին՝ գործադիր մարմնի որոշմամբ են ձևավորվում և՛ փակ համամասնական ցուցակը, և՛ բաց համամասնական ցուցակը, որը ռեյտինգային է կոչվում»,- ասաց Նիկոյանը:
Փետրվարի 10-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: Փետրվարի 11-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն:
Պայթյուն է որոտացել Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող «Ֆլամանվիլ» ատոմակայանի մեքենայական սրահում, ռադիոակտիվ նյութերի արտանետման սպառնալիք չկա:
Եվրասիական տնտեսական միության տարածքում 2018 թվականից կգործի նշանների՝ ապրանքանշանների ու ապրանքի ծագման անվանումների միասնական ռեեստր։
«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի` Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 7-ի «Վարդան Եղիազարյանին Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին» N 105-Ա որոշումը»:
Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ԱԱԽ անդամների հետ:
«Մենք պետք է ասենք՝ Լապշինն ինչ ասի, իրեն ներելի է, միայն թե ինքը կենդանի դուրս գա, որից հետո թե՛ ՀՀ-ն, թե՛ ԼՂՀ-ն պետք է նրան անպայման ինչ-որ ձևով վարձահատույց լինեն, որպեսզի որևէ մեկը չմտածի, որ ինքը հայանպաստ գործունեության արդյունքում կարող է նման վերաբերմունքի արժանանալ, ու իր թիկունքին կանգնող չի լինելու։ Պետք է այնպես անել, որ այս գործն ինչքան երկարի, ծանր բեռ դառնա Բելառուսի և Բաքվի համար»։
«Մի կողմից՝ կարող ենք ասել, որ Լապշինը ՀՀ քաղաքացի չէ, վատ չէր վարձատրվում իր գրած պատմությունների համար, տարբեր անձնագրեր օգտագործելով, իր շահերից ելնելով՝ փորձել է ինչ-որ գործողություններ անել, առերեսվել է քրեական գործընթացների հետ, և մեզ ինչո՞ւ պետք է նա հետաքրքրի: Բայց եթե հարցը դիտարկում ենք հայկական շահերի կողմից, հետևյալ հարցադրումներն ենք անում՝ ինչպես են որևէ մի երևույթ մեր թշնամիները մեր դեմ օգտագործելու, ինչպես ենք մենք թույլ տալու՝ նմանատիպ իրավիճակներ չլինեն, որ մեր թշնամիները չփորձեն որևէ բան մեր դեմ օգտագործել, և ինչ ենք մենք անելու, որ չձևավորվեն նմանատիպ հնարավորություններ մեր թշնամիների համար»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ռուսաստանն այս շաբաթ Սիրիային մատակարարել է 50 «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռ, գրում է ամերիկյան Fox News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտոնական դեմքերին։
«Առավել ճկուն լինելու, շահերի պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնելու համար նախատեսում ենք, որ հնարավոր են իրավիճակներ, երբ քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարությամբ այդ թույլտվությունը տրամադրի նաև հիմնարկի պետի տեղակալը»,- ասաց նախարարը։
Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Բելառուսի հետ սահմանին սահմանային գոտի ներդնելու մասին իրավիճակը մշտապես գտնվում է Բելառուսի ԱԳՆ-ի ուշադրության գոտում։ Այս մասին հայտնում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը։
ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց մարտի 3-ը նշել՝ որպես Գործարարի օր։ Հարցը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Դավիթ Հարությունյանը հավելել է, որ համատեղ անցած ճանապարհը իրեն թույլ չի տալիս այս պահին ասել ավելին։ «Բայց չեմ կարող չբարձրաձայնել, որ այն կեղծ և գաղջ մթնոլորտը, որը տիրում է «Հայկական վերածնունդ»-ում, խաբեության և ստորաքարշության այն մթնոլորտը, ժողովրդին խաբելու և մոլորեցնելու էժանագին պոպուլիզմը, այլևս անհամատեղելի են դարձնում իմ և իմ թիմի ներկայությունը «Հայկական վերածնունդ»-ում»։
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի զգուշացումը՝ կապված ադմինիստրատիվ ռեսուրսները քարոզչության համար օգտագործելու հետ, Ֆինանսների նախարարությանն ուղղված չէին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդամ Արամյանը։
ԲԵԼՏԱ գործակալության հաղորդմամբ՝ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանին արտահանձնված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին և հայտարարելով, թե «Բելառուսը բարեխղճորեն կատարել է իր միջազգային պարտավորությունները», մեկնաբանել է նաև հայկական կողմի հայտարարությունները՝ մասնավորապես կապված ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության հետ։
Դատապարտելի ենք համարում Դավիթ Հարությունյանի նման ձևակերպումները կուսակցության և կուսակցության նախագահի հասցեին ու, միևնույն ժամանակ, տարակուսելի է, որ նույն անձը ընդամենը երկու օր առաջ դիֆերամբներ էր ձոնում կուսակցությանն ու նրա ղեկավարին, որի վկայությունն է նրա բազմաթիվ հեռուստաեթերները, ելույթները, ինչպես նաև իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերը:
Ստամբուլի Շիշլի թաղամասում 85-ամյա պոլսահայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիին սպանելու և նրա տունը կողոպտելու մեջ մեղադրվող երեք կասկածյալները դատապարտվել են ցմահ ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Բելառուսը բարեխղճորեն կատարել է միջազգային պարտավորությունները Լապշինին Ադրբեջանին արտահանձնելիս: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկում է փետրվարի 14-ին ժամը 12։00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ։ Համապատասխան որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստի ընթացքում։
Աղբյուրների խոսքով՝ այդ առաջարկով արդեն մի քանի գերատեսչության հետ խորհրդատվություններ են անցկացվել։
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը կշարունակվի Ռուսաստանի Դաշնությունում։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 1 մլն 318 հազար դրամ հատկացնել Պաշտպանության նախարարությանը՝ զինծառայողի բուժումն արտերկրում իրականացնելու համար։
Կանանց պայուսակում եղել է կանխիկ գումար, բանկային քարտեր, տան բանալիները։
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ փոփոխություն կատարվեց 2008թ. ապրիլի 4-ի N 329-Ն որոշման մեջ։ Հարցը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ) պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Տավուշի մարզում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հ.Հակոբյանը վստահեցրեց, որ զգալի աշխատանք է կատարել իր ընտրողների համար. նա հորդորեց գնալ ու նրանց հարցնել: