«Իմ ձեռքի տակ ունեցած նյութերում անցյալ տարվա սահմանադրական ընտրության ընթացքը, արդյունքների ներկայացումը և այն ձևերը, ինչ կերպ, ի վերջո, այն անցկացվեց, նույնիսկ դատական պրոցեսների սելեկտիվությունը սրա առնչությամբ փաստարկներ են դառնում ասելու, որ որևէ դրական բան անիմաստ է, անհնար է և չկա: Հետևաբար՝ քննարկման նյութ է ոչ թե՝ պատերազմն ինքնին, այլ հարցը՝ իսկ ի՞նչ պետք է անեն իմ երեխաներն այս երկրում, ի՞նչ հեռանկար է նրանց սպասվում»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը խորհրդարանական առաջիկա ընտրություններին չի մասնակցելու: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռուբեն Հովսեփյանը հայտնեց, որ դադարելու է զբաղվել օրենսդրական գործունեությամբ: «Բայց սա չի նշանակում, որ ես հեռանում եմ քաղաքականությունից: Մնալու եմ քաղաքական դաշտում»,- ասաց Հովսեփյանը:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը կլուծվի Ադրբեջանի հետ աշխատանքային կարգով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ադրբեջանի զինուժի կրակոցից փետրվարի 6-ին առավոտյան զոհված Գոռ Գարեգինյանին հուղարկավորել են այսօր՝ Շիրակ գյուղում։
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունն աչալրջորեն հետևում է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսից արտահանձնելու դեպքի շուրջ զարգացումներին:
«Հանրապետական խորհրդում նույնպես նմանատիպ հայտարարություն հնչեցվել է, որ մեզ համար առաջնահերթությունը միջազգային բոլոր նորմերին համապատասխանող ընտրական գործընթացների անցկացնելն է և որևէ մեկի անօրինական գործողություներն ընդհանրապես պետք չեն»:
«Հետք»-ի լրագրող Զարուհի Մեջլումյանը Հատուկ քննչական ծառայության տարածքից հայտնում է, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը ձերբակալված է եւ այս պահին գտնվում է ՀՔԾ-ում:
«Կարծում եմ` ընտրությունների օրը չի փոխվի, նախ, որովհետև օրենքին, Սահմանադրությանը համապատասխանում է, և ՀՀ նախագահի կողմից հնչեցված հայտարարությանը արձագանքներ բոլոր քաղաքական ուժերից չեղան»,- ասաց Գ.Մելիքյանը` ՀԱԿ-ի նախաձեռնությունն անվանելով «ոչ ցանկալի և անիմաստ պոպուլիզմ»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ շփումները շարունակվում են՝ անկախ Մյունխենի անվտանգության համաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայատանի ԱԳՆ ղեկավարների գրաֆիկից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում, հայտնում է գերատեսչության կայքը։
«Պետք են նաև իրատեսական քայլեր՝ հարկային, մաքսային քաղաքականությունը, ստեղծված բիզնես-միջավայրը: Բայց նաև պետք է ասեմ, որ վարչապետի ներկայիս տնտեսական քաղաքականությունը հույս է ներշնչում, և շատ ու շատ սփյուռքահայեր ունեն պատրաստակամություն՝ գալ և ներդրումներ կատարել»:
Ազգային վիճակագրության ծառայության օրերս հրապարակած տվյալները փաստում են այն մասին, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում մեր երկրում առկա արտագաղթի ծավալները նվազելու միտում չեն գրանցում: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն այն համոզմանն է, որ տարեկան կտրվածքով դիտարկել արտագաղթի ծավալի ցուցանիշները և փորձել դիտարկումներ անել դրանց վերաբերյալ՝ այնքան էլ լուրջ չէ.
Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցով, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ են ակտիվացել արևմտյան դեսպանները և հաճախակի հայտարարություններ են անում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, գուցե իրենց հատկացրած ֆինանսական ռեսուրսներն արդյունավե՞տ չեն օգտագործվում, Ս.Քրմոյանը պատասխանեց, որ ՀՀ կառավարությունն Արևմուտքից չի ստանում ֆինանսավորում, որ իր ինչ-որ ծրագրեր ֆինանսավորի, այլ նրանք ֆինանսավորում են փորձագետներին, որպեսզի նրանք վեր հանեն խնդիրները.
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Թբիլիսի ուղևորատար գնացքի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
«Սա բաց գաղտնիք էր, մենք բոլորս գիտենք: Բոլորս գիտեինք, որ Հայաստանին իր կամքին հակառակ տարել-մտցրել են ԵՏՄ-ի մեջ: Այդ որոշումը կայացրել է Վլադիմիր Պուտինը, և Սերժ Սարգսյանն էլ մի գիշերում չէր կարող այդ մասին ամբողջ հայ ժողովրդի կարծիքը հարցնել: Եվ սա այն դեպքն է, որ ցույց է տալիս՝ մենք պետք է մեկ անգամ ևս մտածենք, թե մենք որտեղ ենք»:
Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջանում նշանակված փաստաբան Սաֆար Հուսեյնովը հայտարարել է RIA Novosti-ի հետ զրույցում, որ այսօր հանդիպել է իր պաշտպանյալի հետ, որը ոչ մի բողոք չունի իր առողջական վիճակից և պահման պայմաններից։
Մարտակերտի ուղղությամբ փետրվարի 8-ին հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանին տեղափոխում են Երեւանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 59-ամյա Հ. Գ.-ի դին:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 22.11.2005թ. և 05.12.2006թ. ՍՊ ընկերության և ԱՁ-ի հետ կնքված պայմանագրերով մատակարարված ընդհանուր առմամբ 37.399.800 դրամի կահույքը ի պահ է հանձնվել նույն ընկերությանը և ԱՁ-ին:
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանից հետաքրքրվեց, թե սեյսմիկ պաշտպանության ոլորտում ինչքանո՞վ ենք մենք սարքավորումներով ապահովված, զինված։
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին վարկաբեկող աուդիոձայնագրությունները պահվում են Երևանում: Ինչպես հաղորդում է sputnik-georgia-ն, այս մասին հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիան:
Նախորդ տարվա ընթացքում աշխարհում ամենաշատ վաճառվել է Լեո Մեսսի մարզաշապիկը:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Փետրվարի 8-ին Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Յեներօղլուն Թուրքիայի և թուրքական համայնքի կապերի կարևորության մասին իր ելույթի ժամանակ բերել է «ուժեղ հայ համայնքի» օրինակը։
Բարեգործություն սկիզբ է առել հնագույն ժամանակներում, այն տարբեր կերպ է մեկնաբանվել` գթասրտություն, մեկենասություն, հովանավորություն, աջակցություն և, վերջապես, բարեգործություն:
Շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» (Franc Muller) ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը (Vartan Sirmakes) ներառվել է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց թվում։
«Լապշինի արտահանձնումն ապտակ էր Հայաստանի համար ու կարող է ունենալ հեռուն գնացող հետևանքներ: Սակայն սրան չի կարելի մոտենալ իրավական տեսանկյունից. իրավական կողմից ոչ մի կապ չկա, քանի որ սա սկզբից մինչև վերջ քաղաքական ակցիա է, որ կատարվեց երկու երկրների մեջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ին չի անհանգստացնում կուսակցությունից մի խումբ անձանց հեռանալը: Լրագրողների հետ զրույցում Նիկոյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ի թուլանալու մասին խոսք լինել չի կարող:
«Յուրքանչյուր անձ ինքն է ընտրում իր ճանապարհը, բայց եթե բարոյականության շրջանակներում նման հայտարարություն է արվում, ես կարծում եմ` ընկերները միշտ պետք է լինեն իրար հետ, անկախ ինչ վիճակում է ընկերը: Այս պահին միանալը, կամ երկու տարի առաջ չմիանալը այնքան էլ բարոյականության շրջանակներում չէ: Ընկերները միշտ պետք է իրար հետ լինեն` անկախ իրավիճակից»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: